Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Պատերազմ Արցախում
Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է

Եթե Փաշինյանը չհեռանա, Հայաստանը շարունակելու է թուլանալ, իսկ դրանից կօգտվեն արտաքին թշնամիները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Փաշինյանի չհեռանալու դեպքում. Военное Обозрение

Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է Իլյա Պոլոնսկիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ ինչ կարող է սպասվել Հայաստանին, եթե երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա պաշտոնից: Փոխանցում է Tert.am-ը։ 

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարյալ քաղաքական ձախողումն էր: Բայց, ինչպես ցույց են տալիս երևանյան իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո, Փաշինյանը չի պատրաստվում լքել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ժամանակին բողոքի ալիքի վրա իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից ավելի պինդ, քան մյուս «ավտորիտար բռնապետները», և ընդհանրապես չի ցանկանում լքել այն, նույնիսկ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նա երկրի և հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի անձ, որի ժամանակ կորսվել է Լեռնային Ղարաբաղի կեսը: Հայերը սա չեն ների Փաշինյանին, բայց կարծես թե երեկվա ընդդիմադիրն այնքան էլ անհանգստացած չէ ժողովրդական վրդովմունքից: Փաշինյանի համար այժմ շատ ավելի կարևոր է իշխանությունը պահպանելը, և դա կարող է խնդրահարույց լինել. ոչ Արևմուտքն է օգնել, ոչ էլ Ռուսաստանն է վստահում Ջորջ Սորոսի մարդուն:

Այնուամենայնիվ, Փաշինյանը շանսեր ունի մնալ վարչապետի պաշտոնում, եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին: Ապագայում նրան, ամենայն հավանականությամբ, սպասվում է անդրկովկասյան մեկ այլ հայտնի լիբերալ հեղափոխականի՝ Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը, բայց առայժմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Հեղաշրջման ռիսկից պաշտպանվելու համար Փաշինյանն աշխատանքից հեռացրել է մեծ թվով բարձրաստիճան զինվորականների և Ազգային անվտանգության ծառայության սպաների: Նա նրանց փոխարինել է իր աջակիցներով, բայց հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջացել նաև նախկինում իրեն սատարողների մոտ:

Հասկանալով իր աջակցության իրական մակարդակը՝ Փաշինյանը դիմում է բացահայտ սպառնալիքների. օրինակ ՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանում սպասում է «առաջնագծի տղաներին», ովքեր պետք է զբաղվեն «պատերի տակ վնգստացողներով»: Այդպես է նա անվանել իր հակառակորդներին: Հնարավոր է, որ եթե անկարգությունները շարունակվեն, Փաշինյանն իսկապես պատրաստ կլինի բռնություն գործադրել և հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ: Դիմակները մի կողմ են նետվել. ինչպես պարզվում է՝ այս պարագայում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, և Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահել ոչ պակաս պինդ, քան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բայց մինչ այժմ «մտահոգ համաշխարհային հանրությունից» Հայաստանի առաջնորդին ուղղված մեղադրանքներ չեն լսվել:

Եթե Փաշինյանին հաջողվի որոշ ժամանակ պահել իշխանությունը, ապա Հայաստանին նոր ցնցումներ են սպասում: Նախ `երկիրը կապրի Ղարաբաղում կրած պարտության զգացողությամբ: Ադրբեջանցիների գրաված հատվածից, գրեթե բոլոր բնակիչներն արդեն հեռացել են, շատերն անգամ փորել-հանել են իրենց մահացած նախնիների աճյունները`վախենալով գերեզմանների պղծումից: Եվ այս մարդիկ միանշանակ չեն ների Փաշինյանին պարտության համար:

Երկրորդ, Փաշինյանը ստիպված կլինի գնալ զիջումների նաև հետագայում, և ոչ մեկ անգամ: Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են, նա միջանցք է ստացել դեպի Նախիջևան, թեկուզ ռուս սահմանապահների կողմից հսկողությամբ: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է պահանջել Ղարաբաղի մյուս շրջանները, քանի որ Իլհամ Ալիևի համար հաղթական պատերազմը շատ շահեկան է դարձել վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից:

Երրորդ ՝ հաշվի առնելով այն, որ Փաշինյանն իշխանությունը պահպանելու իր փորձերում կշարունակի հեռացնել բոլոր նրանց, ովքեր իրեն հարմար չեն, նա էապես կթուլացնի ինչպես պետական կառավարման համակարգը, այնպես էլ զինված ուժերի հրամանատարությունը: Այսինքն ՝ Հայաստանը շարունակելու է թուլանալ: Իրավիճակը շտկելու և ռևանշի հասնելու համար Փաշինյանը չունի և չի ունենա որևէ ռեսուրս:

Բնականաբար, դրանից կօգտվեն Հայաստանի արտաքին թշնամիները ՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուստի Փաշինյանը կամ ստիպված կլինի ամբողջովին հնազանդվել Մոսկվայի կամքին, կամ ընդմիշտ հեռանալ երկրից: Եթե նա ազատի վարչապետի պաշտոնը, ապա հնարավոր է, որ հետագայում նա հայտնվի ինչ-որ տեղ Ուկրաինայում: Ճիշտ է, անհանգիստ ժամանակներն այնտեղ էլ ավարտվում են, իսկ խարիզմայի տեսանկյունից Նիկոլը զիջում է իր վրացի եղբայր Միշիկոյին:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan