Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. հերքում
Դիտել նաև
Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին
Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն
Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը: