Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան՝ պահանջելով Թրամփի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունն ագրեսորին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ դատապարտել են թուրք-ադրբեջանակական համատեղ ուժերի հարձակումներն ընդդեմ հայ ժողովրդի՝ պահանջելով վերջ դնել ագրեսիային և պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ:

«ԱՄՆ վարչակազմը պետք է լսի իր սեփական հետախուզական գործակալություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, և պետք է շտապ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ: Փոխանցում է Tert.am-ը:

Էրդողանի և Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը կասեցնելու մասին հայտարարություններով են հանդես եկել տասնյակ սենատորներ և կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի խոսքը ներկայացնում ենք ստորև․

Սենատոր Մայքլ Բենեթը, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձանց դեմ հարձակումներն ու ագրեսիան պետք է դադարեցվի: Բոլոր խաղացողները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է քայլեր ձեռնարկեն բռնությանը վերջ դնելու համար»:

Սենատոր Քեթրին Կորտես Մաստո. «Լեռնային Ղարաբաղում բռնության էսկալացիան խորապես մտահոգիչ է: Կոչ եմ անում Թրամփի վարչակազմին դատապարտել մարտերն ու պահանջել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներից անմիջապես հրադադար հաստատել»:

Սենատոր Էդ Մարքի. «Կանգնած եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին: Թուրքիան սրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ՝ ռազմական օգնություն տրամադրելով և սադրիչ հայտարարություններ անելով: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին»:  

Սենատոր Բոբ Մենենդես. «Ուրախ եմ ղեկավարելու սենատորների կոչը պետքարտուղար Պոմպեոյին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ անմիջական շփում հաստատելու և հրադադարի հասնելու համար:  Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ կասեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:

Սենատոր Գարի Փիթերս. « Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող բռնությամբ: Կոչ եմ անում պետքարտուղար Պոմպեոյին քայլ անել և ցրել լարվածությունը: Մինչ այդ ԱՄՆ-ն պետք է կասեցնի աջակցությունը Ադրբեջանին: Նախագահ Թրամփը պետք է նաև օգտագործի իր կապերը նախագահ Էրդողանի հետ և Թուրքիային հորդորի դադարեցնել միջամտությունն այս հակամարտությանը»:

Սենատոր Ռոբ Փորթման. «Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերի արագ աճը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ծայրահեղ մտահոգիչ է: Հակամարտությանը ներգրավված բոլոր տարածաշրջանային տերությունները պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ և հրահրող գործողությունները»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բեյեր. «Եթե պնդումներն այն մասին, որ հայկական օդանավը խոցվել է Թուրքիայի կողմից, ճիշտ են, ապա սա վտանգավոր էսկալացիա է: ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի բռնությանը վերջ դնելու համար»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Էնթոնի Բրիդիսի. «Ադրբեջանը, որը ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից, պետք է դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Քարդենաս. «Մենք պետք է կասեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին, և պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի Թուրքիային, որ նա չի կարող շարունակել սրել հակամարտությունը»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չու. «Մտահոգված եմ Ադրբեջանի բռնի արշավով, որն ուղղված է Արցախի ժողովրդի դեմ»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկ. «Ադրբեջանի սարսափելի հարձակումները հայկական ընտանիքների դեմ Արցախում պետք է դադարեցվեն»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստա. «Բռնությանն Արցախում պետք է վերջ դրվի: Չափազանց շատ կյանքեր են կորսվել: Ադրբեջանի ագրեսիան և հրադադարի խախտումներն անընդունելի են և պետք է համապատասխան արձագանք ունենան»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan