Միխայիլ Դելյագին. Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր, ապա ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի ռուսալան պետության օգտին
Դիտել նաև
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանն է բացարձակ ագրեսորը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս հայտնի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը՝ ադրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:
«Պետության նորմալ ղեկավարությունը պետք է արձանագրի. եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր, ապա ադրբեջանական և նրա հետ կապված ողջ կապիտալը պետք է առգրավվի պետության օգտին: Սա նվազագույնը»,- գրել է նա:
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել: