Փարիզում ոստիկանությունը տուգանել է Ժերար Դեպարդյեին հարբած վիճակում սկուտեր վարելու համար
![Փարիզում ոստիկանությունը տուգանել է Ժերար Դեպարդյեին հարբած վիճակում սկուտեր վարելու համար](/timthumb.php?src=/disc/31-08-20/73d31449eb3dd1fbba98cbd825b7aca0.jpg&w=450)
Դիտել նաև
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն բերման է ենթարկվել ոչ սթափ վիճակում վարելու համար: Նա գրավել է իրավապահների ուշադրությունը նրանով, որ չի կարողացել կանգնել կարմիր լույսի տակ: Այս մասին հաղորդում է «Le Point»-ը:
Դեպարդյեն սկուտեր է վարել ոչ սթափ վիճակում: Նրան առաջարկվել է ալկոհոլի պարունակության որոշման թեստ անցնել, որը ցույց է տվել արյան մեջ ալկոհոլի պարունակության թույլատրելիության գերազանցում:
Դեպարդյեն խոստովանել է, որ մի քանի բաժակ գարեջուր է խմել: Ոստիկանները առգրավել են հայտնի դերասանի փոխադրամիջոցը: Ոստիկանության բաժանմունքից դերասանին տարել են ծանոթները:
Zham.am