Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Սա մի տեղից տրաքելու է. Նախիջևանի՞, Արցախի՞, թե՞ ՀՀ սահմանի երկայնքով՝ չգիտեմ, բայց որ տրաքելու է՝ հաստատ. Գևորգ Գևորգյան. Տեսանյութ

Հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ոտնձգությունները հարկավոր է կանխել այնպես, որ այլևս երբեք հակառակորդի մտքով չանցի ևս մեկ անգամ այն կրկնել, իսկ երեկվանից թշնամու կողմից կրակոցների դադարեցումը պայմանավորում եմ ընդամենն Ադրբեջանի ներսում ընթացող ներքաղաքական զարգացումներով ու կրած կորուստների անսպասելիությամբ։

«Ադրբեջանը գիտակցում է, որ շարունակելով մարտական գործողությունները, ունենալու է էլ ավելի կորուստներ, սրան գումարած՝ Ադրբեջանում զարգանում են ներքաղաքական լարվածությունները։ Ժողովուրդը բռնապետի կողմից ենթարկվելով ճնշումների՝ պայթեցրեց այդ ճնշումը, և այսօր այդ ըմբոստությունն ուղղվում է հենց Ադրբեջանի իշխանությունների դեմ»,-168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը կարողացել է գրավել այնպիսի մի դիրք, որը սպասարկում էր ադրբեջանական մյուս դիրքերը, ուստի հակառակորդը տեսնելով, որ այդ դիրքը ետ վերցնելու ցանկության դեպքում տալու է շատ ավելի շատ կորուստներ, կրակը դադարեցրել է։

«Կրակի այս դադարեցումը, չեմ կարծում, որ երկար է տևելու, որովհետև պատասխան հարվածը փորձելու են այնպայման տալ. գուցե, որոշ ժամանակ անց, հիմա ժամանակավոր դադար են վերցրել վերակազմակերպվելու համար։ Նրանց խնդիրը հայ ժողովրդի հետ է կապված, և համարժեք հարված են փորձելու հասցնել մեզ՝ կլինի ՀՀ-ի թե Արցախի սահմաններում։ Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ վերջին տարիներին այս համեմատական խաղաղ վիճակը, որը որ կար, չէր կարող երկար ձգվել, հակառակորդն անպայման փորձելու էր նախահարձակ լինել»,- ասաց ռազմական գործիչը՝ շեշտելով, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ նաև հայկական դիվանագիտության ձախողումներն են արտաքին աշխարհի հետ հարաբերվելու։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Սանկ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները մեզ համար շատ կարևոր էին՝ հատկապես միջազգային դաշտում դիվիդենտներ հավաքելու համար։

«Երբ այդ պայմանավորվածությունները չեղարկեցին, Ադրբեջանը հայտնվեց միջազգային հարթության մեջ իր համար ավելի բարենպաստ իրավիճակում»,- ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով քաղաքական իշխանության իրականացվող գործողություններին՝ նա նշեց, որ ունի տպավորություն, որ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը դրված է բանակի վրա, իսկ քաղաքային իշխանությունը, չգիտես, թե ինչո՞վ է զբաղված։

«Երկրի թիվ մեկ անվտանգության պատասխանատուն եղել է, կա ու կլինի բանակը, և ցավալի է, որ իշխանության մեջ ռազմական իրավիճակին համապատասխան լրջություն չկա, թեև, երբ ստանձնում ես պետություն կառավարելու պատասխանատվություն, պարտավոր ես այդ լրջությունը զգալ։ Օրինակ՝ երկրի ղեկավարի մակարդակով անլուրջ հարց է տրվում, հավանաբար վարչապետը մոռացել էր, որ ինքը վարչապետ է և պատասխանատու ամեն մի բանի համար։ Գիտեք՝ իրեն անգամ որևէ լրագրող թույլ չէր տա նման հարց հղելու։ Վարչապետի պահվածքն ինձ համար անհասկանալի է։ Հարց է մնում՝ արդյո՞ք երկրի ղեկավարը պաշտպանության նախարարին նման հարց տալուց առաջ մտածում էր, որ ինքը միջազգային ատյաններին պետք է ազդակ հղի, որ դատապարտեն Ադրբեջանի պահվածքը, ու այդ հարցով ի՞նչ հղեց, իսկ գուցե ադրբեջանցիների մեջ ման է գալիս հարթակ, որ այդ ժողովրդի հետ խոսի՞»,- ասաց նա։

Ըստ Գևորգյանի՝ չի բացառվում՝ նաև որոշակի լարվածություն սանձազերծվի Նախիջևանի հատվածում, ու անհասկանալի են այս համատեքստում վերջին երկու տարվա ընթացքում ակտիվացած ռուսական 102 ռազմաբազան հանելու խոսակցությունները, որն ասողները չեն գիտակցում, որ, եթե այդ բազան չլինի, շատ տխուր կլինի մեր վիճակը։

«Եթե կարող է թուրքական սահմանը պահել 102 ռազմաբազան, ապա պետք է պահի, և ես չեմ բացառում, որ հիմա Նախիջևանի կողմից էլ զարգացում լինի։ Իհարկե, Տավուշում մի քիչ լարվածությունը կնստի, բայց սա մի տեղից տրաքելու է՝ Նախիջևանի՞, Արցախի՞, թե՞ մեր սահմանի երկայնքով՝ չեմ կարող ասել, բայց որ տրաքելու է, այդպես է լինելու, հաստատ է։ Պետք է ևս մեկ անգամ հասկանանք, որ թուրքը չի փոխվել, ու նրա դեմ դու պետք է ունենաս ուժեղ բանակ»,- ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով ուժեղ բանակի վերաբերյալ այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ նախկին իշխանությունները չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել, իսկ դա հետևյալն է, որ, ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիներին պաշտպանության, անվտանգային համակարգի թուլություններին, այսօր ունենք առավելություններ, որոնցով պետք է ոգևորվել, Գևորգ Գևորգյանն ասաց.

«Զինված ուժերի ամրությունն Անդրանիկ Քոչարյանի զասլուգան չէ, սա մեր 30 տարվա ստեղծածն է, մեր ամեն օրվա նվիրումն ու ճանապարհ անցած տղաների ու սպաների նվիրումը։ Բանակը կապ չունի օրվա իշխանության հետ, այսօրվա իշխանության 99 տոկոսը բանակի հետ կապ չի ունեցել, չունի ու դժվար էլ ունենա, որովհետև հիմա հասել են մի մակարդակի, որ չէին էլ մտածում իրենց ողջ կյանքում, որ կարող են հասնել։ Բանակը ձեր զասլուգան չէ, դուք կարողանում եք՝ երկիրը կառավարեք, դուք դիվանագիտական հարթություններում կարողացեք պահել անհրաժեշտ ամեն ինչը։ Բանակի թիկունքը պետք է իրենք կարողանան պահել, այդ ներքին թուրք և ներքին ալիև ասվածը ժողովրդի միջից դուրս բերեն, չարություն չի կարելի սերմանել երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, եթե սխալ կառավարման դեպքում ասում են՝ չես կարողանում սխալդ շտկել, հեռացիր, դա ոչ թե չարություն է, այլ պետության ռեալ կառավարում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan