Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
Երկու օր ա՝ ԱԺ-ում ՔՊ-ականները խոռով կախվել են Ռոբերտ Քոչարյանի․․․ տուռնիկից Իշխանական պատգամավորները փաստում են՝ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում. Խամոյան. Տեսանյութ Բողոքի ակցիա ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները. Սի Ծինփինը՝ Պուտինին. Տեսանյութ Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ Շրջափակման 100 օրը․ դաշնակցական երիտասարդների բողոքի ցույցը՝ կառավարության դիմաց․ ՈւՂԻՂ Ադրբեջանի ագրեսիվ վարքի մասին Մ․ Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ Կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները Օրենսդիր մարմնի ՔՊ-ական անդամներն ասում են՝ հետո՞ ինչ, որ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքը Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում

«Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները». Ռոման Ամոյան

Երեկ Ազգային ժողովի մոտից ոստիկանությունը ուժի գործադրմամբ բերման ենթարկեց Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին: Նա ԱԺ շենքի առջև վաղ առավոտից իր զորակցությունն էր հայտնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

168.am-ի հետ զրույցում Ռոման Ամոյանն ասաց, որ թեթև վնասվածք ունի, բայց դա իրեն չի անհանգստացնում, ինքն ավելի շատ վրդովված է իր նկատմամբ կիրառված բռնությունից.

«Ցավալի է, որ մեր նման մարդկանց նկատմամբ կիրառում են, պետության ղեկավարները նման բաների են գնում: Ցավալի է, որ կարող են այն մարդկանց գետնով տալ, ոքվեր բարձրացրել են հայոց եռագույնը, բոլոր երկրներում բարձր պահել հայի պատիվը: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ աշխարհում ինչքան ընկերներ ունեմ, բոլոր երկրներից զանգում են, իրենց էջերում գրում են, նրանք տեսնում են, որ մեր երկրի վարչապետը պրոպագանդում է, թե բռնի ուժով բան չեն անում, դատապարտում է բռնի ուժը, բայց, ցավոք, այսօր ով իր անձնական կարծիքն ունի, որը եթե չի համընկնում իրենց կարծիքին, ազգի դավաճան են սարքում, չգիտեմ՝ ինչ պիտակ են կպցնում, ամենամեծ ցավը դա է: Չառանձնացնեմ, երևի ինքներդ գիտեք՝ ֆիլմի վերաբերյալ աղմուկ եղավ, ինձ թվում է՝ պետք է այդպես սեռափոխ լինենք, որ մեզ տեղ տան: Դա է դարձել մեր այսօրվա երկրի վիճակը»,-ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Նա նշեց, որ այսքան տարի ինչ արել է՝ արել է ազգի համար, Հայաստանի ճանաչման համար, ոչ թե երկրի նախագահների կամ վարչապետի համար. 

«Ես իմ եռագույնը տարբեր երկրներում հպարտությամբ եմ ծածանել: Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները, դրանից շատ վատ եմ զգում, թե չէ՝ վնասվածնքերից, բերման ենթարկելուց չեմ նեղվում, նրանից եմ նեղվում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը»:

Ռոման Ամոյանն ասաց, որ Ոստիկանության բաժնում իրեն ճանաչել են և իրենց շատ վատ զգացել, որ հանրահայտ մարզիկին նման կերպ բերման են ենթարկել. 

«Նրանք ուղղակի չգիտեին ինչ ասել: Երկար չեն պահել, բայց հարցը դա չէ, հարցը երևույթն է, որը կատարեցին»:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր գնացել Ազգային ժողովի մոտ:

«Գագիկ Ծառուկյանը մեր Oլիմպիական կոմիտեի նախագահն է, ես իմ պարտքն եմ համարել, ես իմ կարծիքն ունեմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Ես նրա ավանդը սպորտի մեջ չեմ կարող չգնահատել, որովհետև իր օրոք մեր սպորտը զարգացել է՝ թռիչքային զարգացում է ունեցել: Իր օրոք մենք տվել ենք աշխարհի չեմպիոններ, օլիմիպիական չեմպիոններ: Այդ մարդը քի՞չ լումա ունի մեր Հայաստանի սպորտի, էլ չեմ ասում՝ մյուս ոլորտների մեջ: Ես որպես մարզիկ, որպես Ռոման Ամոյան իմ աջակցությունն եմ հայտնել, գնացել՝ կանգնել եմ այնտեղ: Ես նրա ավանդը երբեք չեմ մոռանա և չեմ ուրանա, որովհետև ինքը շատ բաներ է արել սպորտի համար: Եթե ես մի բան սխալ եմ համարում, իրավունք ունեմ չէ՞ արտահայտվել:

Ժողովրդին չի կարելի բաժանել, այսպես արդեն թշնամանք է սերմանվում: Ես ոչ քաղաքականությամբ զբաղվել եմ, ոչ զբաղվում եմ, ոչ էլ ուզում եմ զբաղվել, ոչ էլ քաղաքագետ եմ, ուղղակի ես` որպես մարզիկ, այնտեղ կանգնած էի, կարող էին հարգանքով մոտենալ, բայց առանց խոսելու թևերս ոլորեն, ասեն՝ սրան տարեք… մեր ոստիկաններն են, չէ՞, կարող են քաղաքավարի մոտենալ: Թե՞ ասել են՝ վախեցրեք. մենք վախեցող տեսակ չենք: Մեր երկրի իմիջի վրա նման բաները լավ չեն անդրադառնում: Չի կարելի նման բան անել: Մեր ղեկավարությունը այլ բան էր խոստանում, լրիվ այլ բան արեց: Ես լավ չեմ վերաբերվում այս ամենին»,-ի պատասխան ասաց նա:

Մարզիկը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն. 

«Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ աջակիցներին, իմ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են, ինձ գնահատում են, շնորհակալ եմ բոլորիցդ: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես ուզենայի ուժ գործադրեի՝ ինչ կլիներ, ուղղակի ես իմ ուժը դրսում չեմ օգտագործում, մնացածը դուք կադրերում կարող եք տեսնել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan