Ո՞րն է աշխարհի ամենաթանկ քաղաքը
![Ո՞րն է աշխարհի ամենաթանկ քաղաքը](/timthumb.php?src=/disc/22-05-20/81694d94d6ca89ebb8fb9cd8e4b7d8cd.jpg&w=450)
Ըստ փորձագետների, արտասահմանցիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է: Այս եզրակացությամբ հանդես են եկել փորձագետները և հրապարակել Բրիտանական The Economist Intelligence Unit պարբերականում: Հետազոտության ընթացքում համեմատվել են ավելի քան 160 ապրանքների և ծառայությունների գներ:
Պարզվել է, որ ամենաթանկ քաղաքները հիմնականում գտնվում են հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում: Ինչը նշանակում է, որ այստեղ մարդկանց կենսամակարդակը շեշտակիորեն բարձրանում է:Եվ մասնավորապես, ըստ այս հետազոտությունների, Սինգապուրից հետո 2-րդ տեղում է Հոնկոնգը և միայն 3-րդ տեղում է շվեյցարական Ցյուրիխը:
Zham.am