Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան

Իշխանությունը հրաշալի հասկանում է` հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլեւս չունի. Արտակարգ դրություն երկարաձգման մասին

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 14-ին Կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ Կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։

Ենթադրաբար, արտակարգ դրության երկարացման հիմնական նպատակը համակավարակի տարածման վերահսկողությունն է, այնպես, որ առողջապահական համակարգի կարողությունները թույլ տան համարժեք բուժում ապահովել դրա կարիքը ունեցող բոլոր հիվանդներին, դրա մասին երեկ բավական հանգամանալից խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն ա՞րդյոք արտակարգ դրությունը իրապես ծառայում է այդ նպատակին։ Նախորդ անգամ, երբ արտակարգ դրությունը երկարացվում էր, ապրիլի 14-ի դրությամբ, Հայաստանում կար 1067 վարակակիր, երեկ՝ արդեն 3860, աճը 260%: Նույն ժամանակաշրջանում, մեր հարևաններ Ադրբեջանում աճը կազմել է 1197-ից 2879, կամ 140%, Վրաստանում աճը կազմել է 300-ից 667, կամ 122%, Թուրքիայում՝ 65111-ից 144749, կամ 122%, Իրանում՝ 74877-ից 114533, կամ 53%։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ունենալով արտակարգ դրության ռեժիմի բոլոր հնարավոր սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխել համավարակի արագ տարածումը, մեր տարածաշրջանում այն ցավոք ամենաարագն է տարածվել հենց Հայաստանում։

Պնդումները, որ մեր ժողովուրդը անկազմակերպ է, չի ենթարկվում օրենքներին, և այլն, որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ մեր հարևան երկրներում ապրող մարդիկ իրենց կազմակերպական մակարդակով առնվազն մեզնից շատ ավելի բարձր չեն։ Իրականում, պատճառները լրիվ այլ տեղ է պետք փնտրել՝ օրինակ, Հայաստանում մինչ այժմ անցկացվել է մոտ 36 հազար թեստավորում, իսկ Ադրբեջանում՝ մոտ 214 հազար, կամ մեզնից 6 անգամ շատ, արդյունքում տեղի է ունենում վարակակիրների ավելի վաղ հայտնաբերում, դա, իր հերթին, նպաստում է թե տարածման ավելի արդյունավետ կանխարգելմանը, և թե բուժման ավելի վաղ փուլում սկսմանը։ Նույնը կարելի է ասել սահմանափակումների մեղմացման մասին՝ մեզ մոտ դրանք մեղմացվում են, առանց համարժեք սանիտարական միջոցներ ներդնելու, արդյունքնում վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել վարակի տարածման կտրուկ արագացում, և վարակակիրների թիվը տառացիորեն կրկնապատկվել է։

Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին մնացած սահմանափակումների մեծ մասն էլ ևս հանվելու են։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է պետք արտակարգ դրությունը, եթե դուք փաստացի հրաժարվում եք կոշտ միջոցներով վերահսկել վարակի տարածումը։ Եթե պետք է, որ մարդիկ պարզապես դիմակներ կրեն, դա կարելի է անել առանց որևէ արտակարգ դրության։ Եթե պետք է, որ դպրոցները չաշխատեն, պարզապես ԿԳՄՍՆ նախարարության հրամանով ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ ավարտեք։ Ի՞նչն է այդ դեպքում, որ հիմնավորում է արտակարգ դրության պահպանումը, առանց դրա իրական գործիքակազմի կիրառման։

Իմ տպավորությամբ, իշխանությանը արտակարգ դրությունը այլևս պետք չէ համավարակի հետ կապված․ քանի որ այն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է եկել, և նրա հետագա ընթացքը արդեն ավելի շատ կախված է անհատ քաղաքացիների պատասխանատվության զգացողությունից և համապատասխան վարվելակերպից։ Սակայն արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս արգելել հավաքները, սահմանափակել դժգոհության հանրային դրսևորումները, և ամենակարևորը՝ հետաձգել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, որը, ըստ մեր Սահմանադրության, արտակարգ դրության ավարտից հետո պետք է բոլոր դեպքերում երկու ամսում անցկացնել, եթե իշխանությունը որևէ ձև չգտնի այն չեղարկելու։ Սակայն երկու ամիս շարունակվող անընդհատ ձախողումներից, Ազգային ժողովում վերջին խուլիգանական դրսևորումներից, իրար հաջորդող պաշտոնյաների հրաժարականներից հետո, գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ինքն արագ սպառում է հանրային վստահության իր պաշարը, և հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլևս չունի։ Մնում է մեր բոլորիս հաշվին ձգձգել արտակարգ դրությունը, այն հույսով, որ այդ ընթացքում որևէ հրաշք տեղի կունենա։ Քաղաքականության մեջ, սակայն, հրաշքներ չեն լինում։ Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan