Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ
16
«Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի անդամն անդրադարձել է ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանենց ապօրինի շինարարությանը (տեսանյութ) Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Մենք մերժել և մերժում ենք Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակը. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, հետընտրական վիճակի ու առաջիկա զարգացումների մասին news.am-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանի հետ։

-Պարո՛ն Բալասանյան, ավարտվեցին Արցախի համապետական ընտրությունները։ Ո՞րն է Ձեր գնահատականը։ Կա տեսակետ, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն և պետք է փողոցային պայքար մղել։ Կա նաև մյուս տեսակետը, ըստ որի՝ եղել են գրեթե անթերի, մրցակցային ընտրություններ, Հարությունյանը գերբարձր լեգիտիմություն ունի և ավելի բարձր վստահության տոկոս (88 տոկոս) է ստացել, քան նույնիսկ հեղափոխական էյֆորիայի փուլում Հայաստանում ստացավ Նիկոլ Փաշինյանը։

-Դրանք երկու ծայրահեղ գնահատականներ են, որոնցից ես զերծ կմնամ։ Մեզ ո՛չ ցնցումներ են պետք, ոչ էլ լճացում։ Ինչ մնում է լեգիտիմությանը, ապա այն ոչ միայն ԿԸՀ–ի հայտարարած տոկոսներով է որոշվում, այլ նաև աշխատանքի արդյունքներով։ Ամեն ինչ խիստ պայմանական է։

-Դրսի ու հատկապես Ադրբեջանի արձագանքն Արցախի ընտրություններին բացասական էր։

-Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում Ադրբեջանից։ Բնական է, որ պետք է ձայնները գլուխները գցեն ու գրեն։ Իրենց ձեռքում միայն դա կա։ Այս առումով մեկ բան նշեմ՝ երբ Ադրբեջանում են խոսում ընտրությունների որակից, պարզապես ծիծաղելի է։ Մեզ մոտ տեղի ունեցած ընտրական գործընթացը հեռու է մեր ժողովրդի ուզած մակարդակից, բայց անհամեմատ է ադրբեջանականի հետ։ Այնտեղ նույնիսկ ձևական մրցակցություն չկա։ Արցախը ժողովրդավարական ազատությունների և ընտրությունների որակի առումով զգալիորեն առաջ է Ադրբեջանից։

-Ձեր ակնկալիքներն ընտրություններից բավարարվեցի՞ն։

-Բնականաբար՝ ոչ, բայց ընտրությունների արդյունքները մենք ի գիտություն ենք ընդունում և հույս հայտնում, որ նախընտրական խոստումները միայն բուկլետում կամ տեսահոլովակում նշված գեղեցիկ խոսքեր չեն լինի։ Քաղաքական խաղերն այժմ երկրորդական են և ինձ չեն հետաքրքրում։ Քաղաքական փոխհարաբերությունների հստակեցման, տոկոսների և ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խնդիրների թեման դեռ առիթ կլինի քննարկել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Բայց դա հետո։ Մենք հիմա շատ լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք անտեսվեցին մինչև մարտի 31–ը և մեծ հաշվով անուշադրության են մատնված նաև հիմա։ Սրա՛ մասին է պետք խոսել ու մտածել։

-Ի՞նչը նկատի ունեք։

-Ինչպես հայտի է, ես և իմ գլխավորած «Արդարություն» կուսակցությունն առաջինն էինք, որ ահազանգեցինք կորոնավիրուսային համաճարակի տարածման վտանգի մասին։ Մենք կոչ էինք արել արտակարգ դրություն հայտարարել, դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը և առաջին հերթին մտահոգվել մեր ժողովրդի առողջապահական անվտանգության խնդիրներով։

Իշխանությունները, ցավոք, ընդառաջ չգնացին մեր կոչերին։ Ընտրությունները կայացան այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ընտրություններ են հետաձգվում։ Ի վերջո, կար նաև Հայաստանի փորձը, երբ հետաձգվեց հանրաքվեն։ Որքան էլ անվտանգության միջոցառումներ կիրառվեին, միևնույն է՝ մարդկանց մեծ խմբերի հոսքը դեպի ընտրատեղամաս վարակի տարածման պատճառ էր դառնալու։ Այդպես էլ եղավ, և նախագահականի երկրորդ փուլն անցավ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը զուգահեռ։ Պատահական չէ, որ անհամեմատ ցածր էր նախագահականի 2–րդ փուլի մասնակցությունը։ Ինչևէ, հետագա զարգացումների պատասխանատվությունը գործող իշխանության և բոլոր այն ուժերի վրա է, որոնք առաջնորդվեցին այլ հաշվարկներով։ Հուսով եմ՝ հիմա ամբողջ թափով կլծվեն անհրաժեշտ աշխատանքների կատարման գործին։ Առողջապահական անվտանգության ապահովման խնդիրն այս պահին թիվ մեկ հարցն է դառնում։ Այդ առումով պատրաստ եմ իմ բոլոր ջանքերը ներդնել և օգնել խնդրի լուծմանը։

Մենք պետք է հասկանանք, որ այդ վարակը կարճ ժամանակով չէ մեզ այցելել և մեր քայլերը պետք է անենք՝ հաշվի առնելով բոլոր սցենարները։ Դժվար ժամանակներ են սպասվում։

-Ձեր գլխավորած ուժը խորհրդարանում է։ 5 ուժ է ներկայացված այնտեղ, և ոչ մեկը չունի հսկիչ փաթեթ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Ինչպիսի՞ պատկեր կունենանք, ըստ Ձեզ։

-Պաշտոնների առևտրին մտադիր չեմ մասնակցել և չեմ կարող ասել, թե ինչ վերջնական պատկեր կձևավորվի։ Ես նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հայտարարեցի, որ չեմ աջակցելու երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին։ Կան գաղափարական ու տեսակային լուրջ տարբերություններ։ Մենք ընտրողից քվե ենք ստացել՝ մեր կողմից հռչակված արժեքներին, գաղափարներին ու ծրագրերին տեր կանգնելու համար։ Երբ ասում ենք, որ հաղթանակը չի վաճառվում, դրանք միայն խոսքեր չեն։

Մեզ համար առաջնայինը եղել է և շարունակում է մնալ անվտանգության ու արդարության ապահովման հարցը։ Իշխանությունների գործողություններն այս դիտանկյունից ենք խոշորացույցի տակ պահելու։

Հիմա կարևորը վարակի տարածում թույլ չտալն է ու վարակվածների քանակը մեր առողջապահական համակարգի համար ռիսկային չդարձնելը։ Անհրաժեշտ են կոմպետենտ և համարժեք որոշումներ։ Մենք մեր ստացած քվեի ուժով ստիպելու ենք իշխանություններին աշխատել։ Մնացածը ժամանակն իր տեղը կդնի։

-Եվ ամենակարևորի մասին։ ՌԴ արտգործնախարար Լավրովը սենսացիոն հայտարարություն արեց։ Նա ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Ձեր տեսակետը։

-Ես այս մասին բազմիցս եմ խոսել։ Ինձ մեղադրում էին, թե իբր ծայրահեղ գնահատականներ եմ տալիս։ Դե թող հիմա բացատրություններ տան պաշտոնական Երևանը ու նաև Ստեփանակերտը։ Չէ՞ որ հայտարարվում էր, թե տեսակետները նույնական են։

Պետք է այս թեմայով արտահայտվեն նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները, բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակային դաշտում են գործում։ Պետք է բոլորը խոսեն առանց ձևականությունների և լղոզվածության։

Ինձ համար մեկ բան հստակ է՝ մենք 1997–1998–ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը։ Այն ժամանակվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևն անընդունելի է։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք։ Սակարկման ենթակա տարածքներ չունենք։

Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով և հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն։ Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998–ին այն քարոզողի ճակատագիրը։ Հաղթանակը չի՛ վաճառվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan