Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
8
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել

Իշխանության հիմնական հոսանքները

Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալ ներիշխանական հիմնական հոսանքները. դա թույլ է տալիս հասկանալ հնարավոր պոտենցիալ ընդհանրությունները ոչ իշխանական տրամադրությունների հետ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս հնարավորինս իրատեսական կանխատեսումներ անել երկրի ընթացքի վերաբերյալ։ Նույնիսկ մինչև համաճարակը և մինչև սպասվելիք սոցիալական լարվածությունը՝ Հայաստանում մթնոլորտն անկայուն էր։ Այն երկարաժամկետության, կանխատեսելիության իրական հիմքեր չէր տալիս։ Իսկ այսօր բոլոր ռիսկերն ուղղակի կրկնապատկվել են, և նոր իրականությունն իսկապես նոր էջ է բացում բոլորի համար։

Բոլոր սոլիդ շրջանակները հասկանում են երկու բան՝ Հայաստանի համար խոշոր ցնցումները անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Առաջին հայացքից փակուղի է։ Ուրեմն պետք է լուծումներ գտնել։ Դրանք կարող են լինել միջանկյալ, չգոհացնել բոլորին, լինել ոչ լիարժեք, բայց դրանք պետք է լուծեն կարևորագույն խնդիրներ՝ երկրի ընթացքը դարձնել սթափ և կանխատեսելի, մեղմել ներհասարակական բոլոր տիպի լարվածությունները։ Լուծումներ գտնելու համար պետք է փորձել գտնել ընդհանրություններ։ Դրանք հաստատ կան՝ տարբեր բևեռների միջև, տարբեր համակարգերի միջև, տարբեր միջավայրերում, տարբեր սցենարներում։

Իշխանության համակարգում կարելի է առանձնացնել երեք խոշոր ուղղություն, հոսանք՝ 1. Կապրիզապետություն, 2. Ալենականություն, 3. Ռացիոնալիզմ

Կապրիզապետության էությունը հետևյալն է։ Կա հոսանք, որի միակ գաղափարախոսությունը մեկ մարդու ցանկությունն է, մեկ մարդու պատկերացումները, մեկ մարդու որոշումները։ Դրանք այնքան ինտենսիվ և երբեմն այնքան իռացիոնալ են, որ վեր են ածվում կապրիզի։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ դատաիրավականից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև առողջապահություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև օրենսդրություն։ Համակարգն աստիճաբար սկսում է հասկանալ, որ պետական կարևորության որոշումները սկսում են կայացվել ոչ թե պետական շահի կամ սառը հաշվարկի կամ նույնիսկ թիմային շահի տեսակետից, այլ՝ կապրիզի։ Ավելի ուշ սա սկսում է հասկանալ նաև լայն հասարակությունը։ Կապրիզի քույր գաղափարը, մշտական ուղեկցողը պատկերացումների պարզունակությունն է։ Դրանք միշտ զույգով են։ Սա շատ վտանգավոր, կործանարար համակցություն է։

Ալենականություն. Կապրիզը սպասարկելու համար ձևավորվում են համապատասխան ինստիտուտներ, հակառակ դեպքում այն չի աշխատի, վիրուսի նման կինքնաոչնչանա։ Դա ֆեյքերի, կամակատարների ինստիտուտն է՝ մարդկանց, որոնք երբեք ինքնուրույն չեն մտածում, կոմֆորմիստների ինստիտուտը՝ ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց երբեք ձայն չեն հանում, և ալենականները։ Կամակատարները և կոնֆորմիստները բոլոր հասարակություններին բնորոշ խավերից են՝ այսպես կոչված «մշտական դիտորդների» սոցիալական շերտը։ Ֆեյքերի պարագան իշխանության գործիքն է, որն ամենայն հավանակությամբ ունի հստակ կազմակերպչական տեսք՝ ֆինանսավորում, մենեջմենթ։

Ալենականությունը նույնպես նոր գաղափար չէ, բոլոր իշխանությունների օրոք այս ինստիտուտը եղել է՝ այս կամ այն ուժգնությամբ։ Սա բնորոշվում է առաջնորդին անվերապահ 24/7 ռեժիմով սպասարկելով, երբ ամենակարևորը ինքնանվաստացման և ինքնաարժեզրկման անսպառ ռեսուրսն է։ Ամեն անգամ մի նոր բարձունք է հաղթահարվում։ Այս հոսանքի ներկայացուցիչներին երբեք չեն հարգում ո՛չ իշխանության մեջ, ո՛չ իշխանությունից դուրս։ Սա ամենաանպատվաբեր դերակատարումն է։ Բայց այս հոսանքն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. ժամանակակից համաճարակի բառապաշարով՝ այն, ինտենսիվանալով, թուլացնում է իր տիրոջը։ Հասարակությունը սկսում է հասկանալ, որ լուրջ տիրոջը սա չի կարող դուր գալ, սա չպետք է դուր գա։ Բայց անհատական լուծում այս հարցը չունի։ Մեկին շատ արագ կփոխարինի մյուսը, երրորդին՝ հաջորդը... Սրա լուծումը մեկն է՝ իմունիտետը, որը հանրային հարաբերությունների լեզվով կոչվում է մերժում։ Դրանց պետք է մերժի հասարակությունը և սեփական թիմը։ Հասարակությունները զարգանում են նաև մերժելով։

Ռացիոնալիզմ. ցանկացած իշխանության մեջ կան սառը մտածող մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում բնականորեն ձևավորում են խմբեր, շրջանակներ։ Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ նման բան եղել է, բնականաբար՝ ամեն փուլում իր սպեցիֆիկայով։ Բացառված է, որ այսօր իշխանության մեջ չլինեն մարդիկ, որոնք. ա/ Հասկանում են, որ կապրիզապետությամբ երկար ճանապարհ չկա, բ/ Ալենականությունը իրենց համար սկզբունքորեն մերժելի է, գ/ Չեն ուզում մնալ խաղից դուրս, բայց, միաժամանակ, չեն ուզում հնի վերադարձ։

Առաջին կետը հիմնված է զուտ ինտելեկտի վրա՝ մարդիկ դա հասկանում են։ Երկրորդ կետը՝ տեսակային անտագոնիզմի վրա, երրորդ կետը՝ սեփական շահի և գաղափարական պատկերացումների վրա։

Հաջորդ անգամ մենք կփորձենք հասկանալ ոչ իշխանական համակարգերի հիմնական հոսանքները։

Շարունակելի

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan