Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
8
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ»

«Տանն է բուժում ստանում»․ փաստաբանը մանրամասնում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով Գրիգորյանի առողջական վիճակի մասին, ասաց․

«Լավ չէ, ռիսկի մեջ է, առողջությունը լավ չէ»։

Փաստաբանն ասաց, որ վերջին անգամ իր պաշտպանյալի հետ 1 շաբաթ առաջ է հանդիպել, և քանի որ հիմա մեկուսարաններում շատ է լինում, խուսափում է նրա մոտ գնալուց։ Ներկայումս ԵԿՄ նախկին նախագահը, ըստ Մկրտչյանի, տանն է բուժում ստանում․ տան մեջ ռեանիմացիայի պայմաններ են ստեղծվել, սարքավորումները տարել են, տեղաշարժվում է անվասայլակով։ 

«Անձամբ իրեն այցելում եմ, «Սկայպ»-ով, տեսազանգերով ամեն օր օնլայն ռեժիմով եմ շփվում։ Այսինքն՝ բացասական հետևանքները, որ սկսվել էին (ոտքերի ուռածություն, ճնշումն է ընկել), սրտին «են տվել», երեկ ճնշումը 70/40 էր իջել։ Այսինքն՝ սրանք այնպիսի բաներ են, որ օրգանիզմը դժվար է պայքարում։ Շփվելու պահանջը կա, ամենօրյա ռեժիմով շփվում եմ։ Լավագույն դեպքում եթե նստած է, հաշմանդամի սայլակի վրա է նստած, թթվածինն անընդհատ միացրած, այսինքն՝ ավելի լավ չէ, քան եղել է վերակենդանացման բաժանմունքում»,- նշեց Գրիգորյանի պաշտպանը։

Հարցին՝ կարողանո՞ւմ է նորմալ սնվել, պատասխանեց, որ չի էլ կարող չպահպանել սննդակարգը, շաքարային դիետան հատուկ ձևով է պահվում, խստորեն ամեն ինչ պահպանվում է։ 

«Փաստացի հիվանդանոցում իր լինելն արդեն դրական էֆեկտ չէր տալիս։ Այսինքն՝ այն, ինչը հարավոր է անել հայաստանյան բժշկության մակարդակի վրա, արվել է։ Այս միջոցառումները, որոնք որ շարունակվում են տնային պայմաններում, նրա համար են, որ հայաստանյան բժիշկների օգնությամբ, մեր ունեցած սարքավորումներով ապահովեն եղած վիճակի պահպանումը, որ վատթարացում չլինի»,- ընդգծեց փաստաբանը։  

Վերջինիս խոսքերով՝ փաստացի վատթարացում կա, որն արտահայտվել է երեկվա դրությամբ ճնշումի իջեցումով, ընդհանուր թուլացումով, Մանվել Գրիգորյանը խիստ հսկողության տակ է, բայց անգամ այս պարագայում բնականոն վատացումներ են տեղի ունենում։

Հարցին, այսինքն՝ Դուք մնո՞ւմ եք այն դիրքորոշմանը, որ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է միայն Ֆրանսիայում շարունակել, պատասխանեց, որ պաշտպանական կողմի պնդումները հիմնավոր են այն առումով, որ ժամանակն ապացուցեց։

«Այն որ կալանավորման պայմաններում վատթարանում էր առողջությունը, այնքան վատթարացրեցին, որ ստիպված իրենք (նկատի ունի դատախազության միջնորդությամբ դատավորի կողմից  ազատ արձակումը - հեղ․) ազատ արձակեցին։ Հիմա մենք ասում ենք, որ չկան Հայաստանում պայմաններ․ լավագույն բժշկական կլինիկան, լավագույն բժիշկները, լավագույն սարքավորումները հիմա արդեն չեն ապահովում նրա լավացումը։ Այսինքն՝ մենք արդեն լավացման մասին չենք էլ խոսում, մենք ասում ենք, որ գոնե եղած վիճակը պահպանվի։ Փաստը ցույց է տալիս, որ Հայաստանյան բժշկության պայմաններում հնարավոր չէ պահպանել այդ եղած վատ վիճակը։ Հիմա մեզ ասում են՝ «չէ, դուրս չպետք է գա», այն դեպքում, երբ որ իրեն բուժող, վիրահատող բժիշկներն ասում են, որ անհրաժեշտ է Ֆրանսիա տեղափոխելը»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan