Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
8
Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Պատերազմ Արցախում
Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո բոլորովին նոր որակի օրենսդիր ձեւավորելու մասին բարձրաձայնողներն արդեն որերորդ անգամ ապացուցում են՝ 7-րդ գումարման ԱԺ-ն որակական ու բովանդակային որեւէ առավելություն չունի նախորդների նկատմամբ:

Քաղաքական բնույթի բանավեճերը, նույնիսկ բարձր տոնն ու հուզականությունը, այո, կարող է բնորոշ լինել քաղաքականությամբ զբաղվողներին, բայց անձնական վիրավորանքը, քաշքշոցն ու մանավանդ հայհոյանքը չպետք է տեղ ունենան երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում:

Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ, եւս մեկ անգամ վերահաստատեց՝ քաղաքական ադեկվատության ու քաղաքակրթության առումով իրավիճակ չի փոխվել: Դրան հաջորդած մյուս երկու թեւերի՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» պատգամավորների փոխադարձ վիրավորանքներն ու իրար «բան լսեցնելը» կնքեցին ասածիս ճշմարտացիությունը:

Քաղաքական դերակատարների փոփոխությունից հետո հիմնական խաղացողներն ասես իրենք իրենց ու առհասարակ բոլորին ապացուցելու բան ունեն: Իշխանությունը փորձում է համոզել, որ ինքը թե՛ իշխանություն է, թե՛ ընդդիմություն իր իսկ ներսում, ընդդիմությունն ամեն բան անում է, որ ընդդիմադրի ծիրանին ու թագը միայն ինքը կրի:

Իսկ հասարակությունն այդպես էլ չի հասկանում՝ ով ինչ խաղ է խաղում: Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ, անթույլատրելի, զազրելի միջադեպը քննադատեցին ու դատափետեցին գրեթե բոլոր պատգամավորները, բայց նրանցից եւ ոչ մեկն այդպես էլ հարց չբարձրացրեց՝ ի՞նչ անել, որ հետագայում նման սցենարներ չլինեն, ու խորհրդարանը զբաղվի իր բուն՝ օրենք գրելու գործառույթով: Փոխարենը կրակի վրա յուղ լցնելով՝ 3 օր շարունակ վատնեցին թանկագին ժամանակն ու «ռազբորկային իտոգ տվեցին»:

Խորհրդարանական քառօրյայի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստը հայտարարությունների ժամ է, այդ օրը երկու տասնյակից ավելի ելույթ ունեցած պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցին ըստ էության, մնացածը` «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» սկզբունքով վերլուծում էին քաշքշուկն ու միմյանց վրա գոռում:

«Իտոգ տալու» գործընթացն այնքան ահագնացավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զայրացած ու վիրավորված տոնով երիտասարդներին բացատրեց, թե խորհրդարան ինչի համար են գալիս:

Հուսանք՝ խորհրդարանական կառավարման երկրի թիվ մեկ ամբիոնը հետայսու նմանատիպ «բազարների» ականատեսը չի լինի, պատգամավորներն իրենք իրենց հաշիվ կտան, կհարգեն ՀՀ պետական լեզուն՝ գրական հայերենն ու «քուչի» բառապաշարն իրենց բակերում կկիրառեն միայն, կկարողանան զսպել երիտասարդին բնորոշ տաքարյունությունն ու այդ էներգիան կարդալու եւ սովորելու վրա կիրացնեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan