Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման

Քննարկվել է «Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի, Գերմանական զարգացման բանկի/ KfW/՝ «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ղեկավար Անդրեաս Վեյցելի, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար,«Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը:

Քննարկման հիմքում «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն » ծրագիրն էր: Ծրագրի նպատակը բնական պաշարների և պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, հարակից գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելն է և Հարավային Կովկասում կենսաբազմազանությունը պահպանելը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանական զարգացման բանկին՝ Հայաստանի հանրապետության բնապահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին օժանդակության և ֆինանսավորման համար: «Տարիների աշխատանքը տվել է արդյունք, այժմ նաև ժամանակն է վերանայելու մոտեցումները և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու»,- նշել է նախարարը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ընթացքին: Կարևորվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդնումը, այս համատեքստում Արծվիկ Մինասյանը նշել է միասնական կառավարման համակարգի բացակայությունը որպես արդյունավետ կառավարմանը խոչընդոտող խնդիր:Նախարարի կողմից հատկանշվել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայnքների բնակչության սոցիալական վիճակի մեղմման ուղղությամբ կայուն եկամտաստեղծ աշխատանքի հնարավորության ստեղծումը: Նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծվող դոնորների խորհրդի կարևորությունը, ինչը կօգնի տրամադրվող օժանդակության շուրջ համատեղ որոշումների կայացմանը, դրանք դարձնելով առավել հասցեական ու նպատակային:

Փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, նշել, որ բնապահպանությունն այն ճանապարհն է, որը միասին անցնում են՝ վերափոխելով ամեն ինչ դեպի լավը: Փոխդեսպանը կարևորել է դոնորների խորհրդի կազմավորումը, ինչն իսկապես արդյունավետ կլինի ֆինանսական միջոցների համակարգման համար: Անդրեաս Վեյցելն, իր հերթին, գոհունակությամբ նշել է, որ կա բոլոր ծրագրերում օժանդակության բարելավման հնարավորություն և սպասում են նախարարությունից կոնկրետ առաջարկների` ընդլայնելու փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan