Երեւանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում հասել են փոխըմբռնման. Էլմար Մամեդյարով
![Երեւանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում հասել են փոխըմբռնման. Էլմար Մամեդյարով](/timthumb.php?src=/disc/19-12-18/c593a483f3aa1279a474d0d8d4d8732b.jpg&w=450)
Երկար ժամանակահատվածից հետո մենք Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ 2018-ի աշխատանքների արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ, հայտնում է Interfax-ը:
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր։ Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների։
2019-ի հունվարին նախատեսված հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկենք խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է»,-ասել է Մամեդյարովը:
Zham.am