Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
13
«Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը Իրանը հայտարարել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է. Արմեն Աշոտյան Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Կանայք բռնապետության թիրախում Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել Եվպրոպան հայերի դեմ պայքապրող նոր «հիբրիդների» կգործուղի Երևան՝ փաշինյանական բռնատիրական ռեժիմը պահելու համար Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Հուլիսի 15-ն էր. Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին. Ռուբեն Մելիքյան «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ «Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել

Ինչո՞ւ է Փաշինյանը թիրախավորում Բակո Սահակյանին և նրա թիմին. Տեսանյութ

Այսօր, նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, Փաշինյանը անսպասելիորեն սկսեց քննադատել Բակո Սահակյանին, իբր՝ Հայաստանի նախընտրական արշավին միջամտելու համար:

Բանն այն է, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ի տարբերություն որոշ ղարաբաղցի ղեկավարների, նա իր որդուն ուղարկել է ծառայելու Լեռնային Ղարաբաղ:

Փաշինյանը ղարաբաղցի ղեկավարներ ասելով հավանաբար նկատի ուներ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նրա այդ լղոզված ձևակերպման պատճառով արձագանք էր ստացել... Ղարաբաղից: Ավելին, այստեղ զարմացել էին, թե ինչու է Փաշինյանը խոսում ղարաբաղցի ղեկավարների որդիների ծառայության մասին՝ արդարացիորեն համոզված լինելով, որ Փաշինյանը հենց իրենց է նկատի ունեցել:

Բնականաբար, Բակո Սահակյանի մամլո խոսնակը պարզաբանել է, որ ղարաբաղցի ղեկավարների որդիները ծառայել են՝ և հենց Ղարաբաղում:

Սակայն այս պարզաբանումները եղել էին օրեր առաջ, և զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց այսօր այդ մասին «հիշեց» Փաշինյանը:

Ամենայն հավանականությամբ, սա առիթ էր իր համար, և որդիների ծառայության խնդիրը երկրորդական բնույթ ուներ:

Ավելի շատ Փաշինյանին զարմացրել ու նյարդայնացրել էր ղարաբաղցիների արձագանքը կապված Սասուն Միքայելյանի՝ արդեն հայտնի դարձած խոսքերի հետ:
Ընդ որում, քննադատելով Սասունին, նրանք փաստացի քննադատում էին իրեն՝ Փաշինյանին: Եվ դա այն դեպքում, որ վերջինս չէր խառնվում Ղարաբաղի ներքին գործերի մեջ:

Այստեղ է, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:

Ինչո՞ւ իրեն՝ Փաշինյանին, ղարաբաղցիները, կամ ղարաբաղյան իշխանությունները փաստացի չեն վստահում:

Պատասխանը չափազանց պարզ է: Փաշինյանն ինքն ընկալվում է որպես խիստ անկանխատեսելի և անհասկանալի՝ և ոչ միայն ղարաբաղցիների համար:

Այդպես են մտածում Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում: Այդպես են մտածում երկրի ներսում՝ գրեթե բոլոր քաղաքական խաղացողները՝ սկսած իր հակառակորդներից, վերջացրած՝ իր երբեմնի կողմնակիցներով:

Երբ մարդը չի ունենում հստակ տեսակետներ և միաժամանակ կառավարում է երկիրը՝ չունենալով խորհրդատվական կառույցներ, ինստիտուտներ, կամ գոնե խորհրդականներ, իր հանդեպ վերաբերմունքը լինում է հենց այդպիսին:

Ղարաբաղն այդ շարքում ունի նաև իր սպեցիֆիկան: Խիստ կախված է Երևանից, հանդիսանում է Հայաստանի անվտանգության արևելյան դարպասը, բացի այդ Ստեփանակերտի համար կանխատեսելի չէ, թե ո՞րն է վերջապես Փաշինյանի տեսակետը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և ո՞ւմ է տեսնում Փաշինյանը Ղարաբաղի նախագահի պաշտոնում՝ 20 թվականից հետո:

Փաշինյանի թեզը, թե առանց Ստեփանակերտի կարծիքը հարցնելու, ինքը ոչ մի լուծման չի գնա, չի համոզում ոչ մեկին, այդ թվում նաև ղարաբաղցիներին: Եվ ոչ այն պատճառով, որ Փաշինյանին համարում են վտանգավոր: Պարզապես, իր անորոշ քայլերի արդյունքում, Փաշինյանը կարող է խնդիրը հանգեցնել այն վիճակի, որ զիջումները կարող են լինել անխուսափելի: Ընդ որում, այդպես են մտածում ոչ միայն Ստեփանակերտում, այլև՝ Հայաստանում: Սա այն դեպքն է, երբ Փաշինյանին թվում է, թե նա ավելի լավ դիրքի է ուզում ձգտել Ղարաբաղի համար, բայց նրա այդ ջանքերը ոչ ոք չի ուզում գնահատել:

Որև է կասկած չունենք Փաշինյանի հանդեպ այս հարցում, պարզապես պնդում ենք, որ ներկայիս իր դիրքորոշումը, անկախ իր ցանկությունից, կբերի բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացման: Որոշ ժամանակ անց դա տեսանելի կլինի արդեն բոլորի համար: Պարզապես, քանի որ ղարաբաղցիները առաջին գծում են գտնվում, հատկապես դրա համար են նյարդային դարձել:

Մյուս կողմից, անորոշ է նաև Ղարաբաղի ներքաղաքական ապագան, ինչը նույնպես լարվածության լիցք է հաղորդում նրա այսօրվա վերնախավին՝ մտավախությամբ տրամադրվել ներկայիս Երևանի հանդեպ:

Մյուս կողմից, Փաշինյանին էլ է դժվար մեղադրել, քանզի լինելով երկար տարիներ ընդդիմության դիրքերի երկրորդական շարքերում, նրան, հասկանալի պատճառներով, երբեք լրջորեն չի հետաքրքրել ղարաբաղյան խնդրի այս կամ այն լուծման տարբերակը: Իսկ երբ պատահականորեն հայտնվել է իշխանության ղեկին, նա օբյեկտիվորեն չի պատկերացնում թե այս հարցում ինչ դիրքորոշում ունենալ: Եվ դրա համար էլ նա փաստացի փախչում է այս խնդիրներից, որպես շղարշ առաջ բերելով Ղարաբաղի ինքնուրույնության գործոնը՝ թե բանակցային գործընթացի, և թե ներքին զարգացումների առումով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>