Արցախում ծառայող զինվորների ծնողներին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 9-ին իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան՝ ընտրություններին մասնակցելու

Դիտել նաև
ԱՄՆ-ն Մարդու իրավունքների մասին զեկույցում անդրադարձել է նաև հայ զինվորների մահապատիժների դեպքերին
ՊՆ նախկին շենքից վտարված 4 ամսական տղա է տեղափոխվել հիվանդանոց․ փոքրիկն ու մայրը մեքենայի մեջ էին գիշերում
Մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել
Դիտակետ բարձրանալիս «ՈւԱԶ»-ը ձորն է գլորվել, 2 զինծառայող զոհվել է․ դեպքի հանգամանքները պարզվում են
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների եւ հարազատների հետ:
Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: