Լիդերների հեռուստատեսային դեբատը՝ դեկտեմբերի 5-ին. «շատ լուրջ պատրաստվում է»

Դիտել նաև
Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան
«Մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը». Գագիկ Ծառուկյան
Կասեցում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում
Ծառուկյանը ցավակցում է, և խնդրում է Աստծուն որ նա երես չթեքի հայ ազգից
Իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին
«Հրապարակ»-ը գրում է.
«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտևի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։
Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։
Նախնական համաձայնություն տվել են բոլորը, անգամ Գագիկ Ծառուկյանը, ով, ասում են՝ «շատ լուրջ պատրաստվում է»։
Մանրամասները՝ թերթի համարում: