Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Դիտել նաև
Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը. Տեսանյութ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ
Հետո եկան էս թուրքական գործակալներ նիկոլները, քանի որ իրենք սատանայի «պատվավոր» ծառաներ են, ՍՈՒՏԸ իրենց գլխավոր զենքերից է
Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ «Ինտեր»-ի ընկերական խաղում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Նշանադրության լուրերը նա ուղղակիորեն չհաստատեց. «Դե գրել են, երեւի ճիշտ են գրել»,- նշեց նա, իսկ հարսանիքի օրվա մասին մանրամասներ չասաց:
«Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ չենք որոշել դեռ»,- ասաց նա:
Մխիթարյանի ու Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի նշանադրության մասին լուրերը տարածվեցին մի քանի օր առաջ: Նոյեմբերի սկզբին ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ Բեթիի մատին նշանադրության մատանի էին նկատել: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել են այս տարվա ամռանից: