Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
Կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները Օրենսդիր մարմնի ՔՊ-ական անդամներն ասում են՝ հետո՞ ինչ, որ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքը Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում Եթե վստահ եք՝ Սաֆարյանը խախտում չի արել, ինչո՞ւ չեք ուզում դիմել Սահմանադրական դատարան.Արսեն Բաբայան. Տեսանյութ Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար Իշխանասարում հա՞նք են շահագործելու ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Ջուր չի լինի Էրդողանը առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու «Հասել են եղեւնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է

Մի գնացեք Տիգրան Սարգսյանի ճանապարհով, որպեսզի հետո չընկնեք Սերժի օրը. Տեսանյութ

Խոպանչիների ու տրանսֆերտների վրա հարկման-չհարկման վերջին պատմությունը լուրջ ստվեր կարող է գցել նոր իշխանությունների վրա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՊԵԿ-ի նախագահն այն միտքը հայտնեց, որ 2020 թվականից երկրում ներդրվելու է 18-ից մինջև 65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր պարտադիր հայտարարագրման համակարգը:

Հիմնավորումն այն էր, որ այս համակարգը գործում է քաղաքակիրթ բոլոր երկրներում, և վաղ թե ուշ մեր մոտ էլ այն պետք է ներդրվի՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու և հարկման բազան ընդլայնելու համար: Համարվում էր, որ այս հեղափոխական գաղափարը կարող էր ներդնել միայն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Այսօր հենց այդ պահն է, և Փաշինյանը իր լեգիտիմությունը պետք է օգտագործի հանուն այս կարևոր գաղափարի ներդրման:

Իսկ որպես արդեն հետևանք առաջացան ածանցյալ նոր խնդիրներ՝ հարկել այս կամ այն խնդիրներով զբաղվող քաղաքացիներին, թե՝ ոչ: Այստեղից էլ առաջացավ խոպանչիների հարկման հարցը, հետո խոսեցին տրանսֆերտներից հարկելու մասին, վաղը կարող է քննարկեն, ասենք, հարսանիքների նվերներից հարկելու մասին և այլն:

Առաջին հայացքից ՊԵԿ-ի առաջարկները շատ համոզիչ են թվում, ժամանակակից բնույթ ունեն, և Փաշինյանը պետք է այս անհրաժեշտ, ոչ պոպուլյար, բայց պրոգրեսիվ քայլերին ռիսկ անի ու գնա:

Այդպես էր նաև Տիգրան Սարգսյանը համոզում Սերժ Սարգսյանին, «բարեփոխումներ» անցկացնել, արդյունքում՝ երկրի տնտեսությունը հիմնովին փլուզեց, 2009-ին արձանագրվեց 14,4 տոկոս անկում, դրամը արժեզրկեց 25 տոկոսով, իսկ հետո, երբ տեսավ, որ ամբողջովին ձախողվել է, փորձեց մեղքը գցել մինջև 2008-ը իրականացվելիք քաղաքականության վրա:

Թե ինչ եղավ հետո, բոլորս ենք հիշում, 2014-ին նա անփառունակ կերպով հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:

Ավելին, նրանից հետո, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը փորձում էին «խելքի բերել» արդեն փլուզված տնտեսությունը, ինչքան որ դա հնարավոր էր:
Թե հետո ինչ եղավ, բոլորս ենք հիշում:

Ինչո՞ւ է ուզում Փաշինյանը գնալ Սերժի ուղով


Այսօր, երբ լսում ենք ՊԵԿ-ի նախագահին, ակամայից հիշում ենք Տիգրան Սարգսյանին: Նույն մտածողություւնն է, նույն մոտեցման մեթոդաբանությունը:

Իհարկե կովեր կթելու համար դասախոսություններ կարդալ և Գյումրին նավահանգիստ դարձնել չի առաջարկվում, սակայն մտածողության ուղենիշը նույնաբովանդակ է:
Նույն մակերեսային մոտեցումն է, նույն պրիմիտիվ պատկերացումը: Այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք նույն ԲՈՒՀ-ն են ավարտել և նույն դասախոսություններն են լսել:

Բայց այստեղ խնդիրը ավելի խորքային է: Հայաստանում հաստատված է այս մտածողության տնտեսագիտության «դպրոցը», որը իսկական աղետ է մեր երկրի համար: Այն քաղցկեղի պես տարածվել է գրեթե բոլոր տնտեսագետների մոտ, և փաստացի լուրջ այլընտրանքային տնտեսագիտական միտք երկրում չկա: Դրա համար էլ ոչ պրոֆեսիոնալ Անդրանիկ Մարգարյանն ու Հովիկ Աբրահամյանն ավելի էֆեկտիվ ցուցանիշեր էին ապահովում, քան մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Սարգսյանը: Մյուս մասնագիտությամբ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի մասին ավելորդ է նույնիսկ խոսել, ով օրինակ, առաջարկում է արգելել դոլարային ավանդները երկրում:

Ինչու՞ է մեզ մոտ տնտեսագիտական միտքը հանգեցնում աղետի

Պատասխանը շատ ակնհայտ է, քանի որ մեզ մոտ գրեթե բոլոր տնտեսագետները խիստ մակերեսային կրթություն ստացած անձինք են: Նրանք ուսումնասիրում են արտասահմանյան փորձի ոչ թե նախապատմությունը, ինչը շատ խելք ու աշխատանք է պահանջում, այլ այդ փորձի կիրառման վերջնարդյունքը, որտեղ ոչ մի խելք էլ չի պահանջվում: Դրա համար էլ «դրսում», խնդիրները ճիշտ են լուծվում, իսկ մեր մոտ մեր որոշ տնտեսագետների քայլերը հանգեցնում են իսկական աղետի:

Վերադառնանք մեր բուն խնդրին:

Զարգացած երկրներում համատարած հարկման հայտարարագրերի ինստիտուտը կիրառվել է իրենց բարեփոխումների վերջին փուլերում:

-Երբ արդեն կայացվել էին քաղաքակիրթ շուկաները

-երբ ձևավորևվել էին աշխատանքի շուկաները, իրենց պրոֆմիություններով

-երբ միջին խավը արդեն կայացել էր

-երբ տնտեսական զարգացումը երկնիշ թվերով էր, և մարդկանց կենսամակարդակը աճում էր տարեցտարի

-երբ բիզնես միջավայրը խրախուսում էր ներդրումներ և վերջիններս առկա էին

-երբ այլևս դրսից փողեր լվանալը կարևոր դրայվեր չէր հանդիսանում երկրի զարգացման համար

- երբ երկրի բյուջեի վերահսկողությունը այլևս թափանցիկ բնույթ էր կրում

-երբ հանրությունը հավատով էր լցվում ոչ թե անձերին, այլ պետական ինստիտուտներին, և այսպես շարունակ:

Հայաստանն այսօր դեռ այդ փուլում չէ: Եթե 2008-ից հետո տնտեսական զարգացումը շարունակական բնույթ ունենար, միգուցե այսօր մենք պատրաստ լինեինք այդ քայլերին:
Սակայն, ցավոք, երկիրն ունեցավ զարգացման այլ տրամաբանություն:

Այսօր մենք ունենք գրեթե քայքայված միջին դաս, փոքր բիզնեսի բացակայություն, հարուստների ու աղքատների մեծ անդունդ:

Նույնիսկ միջակ «դրսի» տնտեսագետը հասկանում է, որ այսպիսի պայմաններում, նման քայլերի գնալը խորը դժգոհություն կառաջացնի հանրության մեջ, իսկ դրա քաղաքական բացասական էֆեկտը Փաշինյանի համար կլինի խիստ կանխատեսելի:

Պարզապես ապշել կարելի է, որ այսքանից հետո, ներկայիս իշխանությունները այս տարրական թվացող խնդիրները չեն նկատում, և նրանց մոտ սկսում է գործել նախկին իշխանությունների ոչ ադեկվատ լինելու սինդրոմը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan