«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Պատերազմ Արցախում
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին: «Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին»,-ասաց նա և նշեց, որ այս խորհրդի նիստին պետք է ընդունեին սկզբունքային որոշում և բավականին մեծ աշխատանք են կատարել:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային և արևելյան երկրների մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:
«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:

Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որն այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվելու ընտրություններին»:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու:

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային ցուցակով»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա նաև ասաց, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ևս:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan