Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը

Դիտել նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը
2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%. ԿԲ. Տեսանյութ
Նոր մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից
Հրապարակվել են բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյունի հետևանքով վիրավորվածների անունները
Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Գաջիևի կնոջը՝ Զամիրա Գաջիևային, հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
Քննարկվում է Ադրբեջան Գաջիևայի արտահանձնման հարցը:
Նշվում է, որ 55-ամյա Գաջիևան բերման էր ենթարկվել անցած շաբաթ Ադրբեջանի խնդրանքով՝ ապօրինի ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում:
Նրա նկատմամբ 2 մեղադրանք է առաջադրվել միջոցների յուրացման համար: Ներկա պահին նրան տեղափոխել են քննչական մեկուսարան:
Հայտնի է նաև, որ Զամիրա Գաջիևային 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը հետաքրքրում են նրա միլիոնանոց ծախսերը և Լոնդոնում շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ անշարժ գույքը: