Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
8
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել

Էդուարդ Շարմազանով. Մեջքից հարվածն ավելի շուտ էր եղել, ես արդեն չեմ հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով ոչ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է։

Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։ Ինչ մնում է աջակցությանը, ես հիմա հարց եմ տալիս՝ էդ իրե՞նք են ավելի շատ աջակցում պետությանը, որ Փաշինյանի բոլոր նախաձեռնություններին՝ ճիշտ թե սխալ, ասում են, որ ինքն ուժեղ ու ճիշտ է, թե այն ընդդիմադիր պատգամավորը, ով սրտացավորեն, առանց նենգության քննադատում է կառավարությանը՝ ուղղելու նպատակով, ոչ թե գոտկատեղից ներքև հարվածելով։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ բոլորս պետք է աջակցենք վարչապետին։ Ամբողջ աշխարհում ընդդիմություն պետք չի՞։ Էդ դեռ հարց է՝ ընդդիմությունն է շատ աջակցում, թե գովացողները։ Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար։

Չեմ ուզում գնահատական տալ, իրենց գործն է, իրենք են այդպես որոշել, պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է։ Այն էլ իրավաբան պատգամավորները, որոնք օրենքն ինձնից 20 անգամ լավ գիտեն։ Ինչո՞ւ են այդ մասին լռում։ Այդ ո՞ր օրենքով էր ասֆալտին փռելն օրինական, ԱԱԾ-ով վախեցնելն օրինական։ Հասկացանք՝ լեգիտիմություն ունի։ Նիկոլ Փաշինյանից այնքան ուժեղ տղերք են լեգիտիմություն ունեցել։ Հիմա հայտարարում են, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Էդ ի՞նչ, ձեր կարծիքն առաջնայի՞ն է։ Ձեր ասելո՞վ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, թե՞ իմ։ Ոչ իմ ասելով է հրաժարական տալու, ոչ էլ որևէ պատգմավորի։ Կա Սահմանադրություն, և ամեն բան պետք է Սահմանադրությամբ լինի։ Ու թող տպավորություն չլինի, որ ես և իմ գործընկերները, որոնք պաշտպանում են դեկտեմբերին ընտրություններ չանցկացնելու մոտեցումը, մանդատներից կամ աթոռներից ենք կառչել։ Հաստատ ոչ մանդատը կամ աթոռը ինձ բացի պատասխանատվությունից այլ բան չի տվել։ Քաղաքական պայքար է, կլինե՞ն ընտրությունները դեկտեմբերին, կգնանք դեկտեմբերին, մեռնեմ օրենքին։

Ես կարծում եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Յուրաքանչյուրն իրավունք ունի բազմակարծության։ Ինձ զարմացնում է, որ այսպես մեծ աժիոտաժ է բարձրացել։ Ուզում եք դեկտեմբերին լինի ընտրություն, դեկտեմբերին կլինի, ի՞նչ է եղել։ Գիշերը Փաշինյանն եկել մեզ հետ բանակցել է, որևէ պատգամավոր չի եղել, որ կանգնի ասի՝ այո, պետք է դեկտեմբերին գնանք ընտրությունների։ Նշվել է, որ պետք է Ընտրական օրենսգիրը փոփոխենք, Կուսակցությունների մասին օրենքն ընդունենք, դեռ ՀՅԴ-ն էլ խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ու հիմա դուրս եկավ, որ ես, Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մանդատի կռիվ ենք տանում, մենք դարձանք ժողովրդի թշնամի, ժողովրդի դեմ ենք, մնացածներն էլ ժողովրդի պաշտպա՞նն են։ Ես միայն ասել եմ, որ ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում, չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի հեղինակազրկել Ազգային ժողովը որպես ինստիտուտ, չի կարելի միջամտել ԱԺ աշխատանքներին, ինչն արվել է։ Ու այդ պատգամավորները, որ խորհրդարանում աշխատում են, ավելի լավ է լռեն, քան կանգնեն այդպիսի բաներ խոսեն, դիֆերամբներ ձոնեն Փաշինյանին։ Իմ գործընկերներն են, և ես հարգանքով եմ մոտենում նրանց որոշմանը։

Կարծում եք՝ սա մեջքից հարվա՞ծ էր Հանրապետականին։

Մեջքից հարվածներն ավելի շուտ են եղել, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ուրեմն այսպես էր պետք, ես արդեն չեմ հասկանում՝ ով է հանրապետական, ով ոչ։ Ես հիմա խոսում եմ որպես անհատ պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, ինձ համար նպատակ է եղել պետության շահերի գերակայությունը։ Երբ հիմա բոլորը խոսում էին կուսակցական շահերը պետական շահից վեր դասելուց, էդ ե՞ս եմ կուսակցական շահը վեր դասել պետական շահից։ Հենց պետական շահից ելնելով եմ հայտարարել, որ չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի ասֆալտին պառկեցնել։ Հասկացանք, որ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն, բայց աչք փակելով նրա սխալների վրա՝ ոչ նրան եք լավություն անում, ոչ էլ պետությանն եք օգնում։ Պետությանն ընդդիմադիր խոսք է պետք, ու եթե թեկուզ մեկ հոգի մնա, որ իմ ասածը լսի, ես իմ կարծիքն ասելու եմ։ Իսկ մյուսները, որ հիմա գովում են Փաշինյանին, թող ջան ասեն, ջան լսեն, ի՞նչ է եղել։ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ Գևորգ Կոստանյանն է եղել, ոչ Ալիկ Սարգսյանը, ոչ էլ Արման Սահակյանը, մենք ենք եղել։ Մենք խոսել ենք պետական շահի գերակայության մասին։ Ասել ենք՝ եղբայր, դու ասել ես ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա մեջ, ասել ես՝ մայիսին, հիմա ինչո՞ւ ես պրոցեսներն արագացնում։ Ասել է՝ խորհրդարանում մեծամասնություն չունեմ, մենք էլ ասել ենք՝ մայիսի 8-ին մեծամասնություն ունեի՞ր, որ համաձայնեցիր դառնալ վարչապետ։ Բա ինչո՞ւ էն ժամանակ ասացիր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ որևէ մեկը չի լինի։ Ու եթե այս ամենից հետո մարդիկ կանգնում նման բաներ են ասում, իրենց խնդիրն է։

Ես ոչ մի բանից չեմ զարմանում, որակում չեմ ուզում տալ, գործընկերային էթիկետը թույլ չի տա, որ որևէ մեկի մասի ասածին ու արածին գնահատական տամ, Աստված բոլորիս հետ։ Ես պատմաբան եմ, շատ բաներ տեսել եմ, նույն Ժոզեֆ Ֆուշեն ինչպես է եղել Յակոբինյանների կողմը, հետո մի գիշերում թռել ռոյալիստների կողմը, հետո էլ թռել Բուրբոնների կողմը։ Աշխարհն այդպիսին է։ Քենեդին ասում է՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Հանրապետականի իշխանության ժամանակ մեզ ձոն ասելու հերթ չէր հասնում, հիմա ՀՀԿ-ի բոլոր սխալները մնացին 2-3 հոգու վզին, որոնք այդ իշխանության ոչ բարիքներից են օգտվել, ու դա շատ լավ է, ոչ կոռուպցիայի մեջ են եղել, ոչ թալանի մեջ են եղել, ոչ ձեռքներս է արյունոտ, ոչ էլ տենդերների ու կոռուպցիոն սխեմաների մեջ ենք եղել։

Հիմա ՀՅԴ-ի հռետորաբանության մեջ էլ է մեղմացում նկատվում, ԲՀԿ-ն էլ արդեն հուշագիր է ստորագրել Փաշինյանի հետ։

Տեսեք, եթե խոսքը գնում է արտահերթ ընտրությունների մասին, պարզ չէ՞, որ եթե Փաշինյանը հրաժարական է տալիս, չեն առաջադրում թեկնածու, լինում են արտահերթ ընտրություններ։

Այսինքն՝ գնո՞ւմ ենք արտահերթ ընտրությունների դեկտեմբերին։

Դեկտեմբերին կուզեք, դեկտեմբերին կլինի։ Հիմա որ ասում են՝ պետք է բոլորս աջակցենք, հարց եմ տալիս՝ ընդդիմությունը որ քննադատում է, երկրին աջակցո՞ւմ է, թե ոչ։

Մանրամասները՝ Lragir.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan