Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ 2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
10
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Պատերազմ Արցախում
Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. «Միասին» շարժման հանրահավաքը. Տեսանյութ Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը. Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Հունգարիայում. Լուսանկարներ «Ակնհայտ է, որ «մեղքն» ընդունել է ճնշման տակ». Կարեն Վրթանեսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ․ Աշոտ Փաշինյան․ Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ Արցախի նախագահը ազատամարտիկների հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին Արցախում մեկնարկել են միասնական քննությունները Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ քննարկումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվեց․ Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացված հայցը մերժվել է Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն. Թուրք դեսպանի ոչնչացման 46-րդ տարին Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ

ԱԺ նախագահի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ուղղված Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հարգելի հայրենակիցներ,

ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը եւ իհարկե ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե քիչ է այս հարցերի վերաբերյալ վարչապետի ամբողջական տեսլականը եւ դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար։

Անշուշտ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել։
Անշուշտ անհրաժեշտ է պայքարել մենաշնորհների դեմ։

Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պետք է լսել, ժողովրդին հարկավոր է հնարավորինս իրազեկել եւ ներգրավել կարեւորագույն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամենն իրականացնելիս պարտավոր ենք առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ:

Այս առումով ցավով եմ արձանագրում, որ խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով։

Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում։
Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։

Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։

Սրան զուգահեռ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ:

Միաժամանական, գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ:
Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan