Դատարանի դահլիճում կալանավորվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին
![Դատարանի դահլիճում կալանավորվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին](/timthumb.php?src=/disc/11-07-18/f4dd50ee28a544e98a79c14eb4331a85.jpg&w=450)
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, այսօր դատարանի որոշմամբ կալանավորել է:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվեց այսօր: Միջնորդության քննարկմանը ներկա էր նաեւ Հայկ Սարգսյանը:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ: