ԵՊՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնում. Փաշինյանին դիպլոմի հետքերով
![ԵՊՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնում. Փաշինյանին դիպլոմի հետքերով](/timthumb.php?src=/disc/30-04-18/d98a059357b99fcaa9d149d6812b7c3b.jpg&w=450)
Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն՝ ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից: