«Նվիրում ուսուցչիս». Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա համերգային ծրագրով
![«Նվիրում ուսուցչիս». Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա համերգային ծրագրով](/timthumb.php?src=/disc/07-03-18/efd572616de996d8548f520d910a1de6.jpg&w=450)
Ս. թ. մարտի 10-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համերգային ծրագրով հանդես կգա դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը: Համերգը նվիրված է Վաչե Ումր-Շատի ծննդյան 95-ամյակին:
Ծրագրում՝ Յ. Հայդն-Սոնատ դո դիեզ մինոր, Լ. վան Բեթհովեն-Սոնատ դո դիեզ մինոր, ստ. 27, N 2 «Լուսնի», Ռ. Շուման-Դավիդսբյունդլերների պարերը, ստ. 6, Վ. Շարաֆյան. «Սպիտակ լռություն» /նվիրվում է Ս. Նավասարդյանին/, Տ. Մանսուրյան «Թավ տոների պիեսներ» /նվիրվում է Ս. Նավասարդյանին/։