Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան
1
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները․ քննարկում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Այս պահին եկեղեցին ակնհայտորեն շահում է, որովհետև ավելացնում է իր բոնուսները, կշիռը. Լիլիթ Բլեյան Հայկ Մամիջանյանի ժեստը եվրոփարիսեցիներին Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են. Աբրահամյան Մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան Զինծառայողի ընտանիքը բողոքել էր ՄԻՊ-ին. կայազորային հոսպիտալում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել զինվորին Ֆիդանը կոչ է անում Եվրոպային ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիան դիտարկել որպես իր անվտանգության հենասյուն Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները․ քննարկում (ուղիղ) «Սուպերվարչապետական համակարգից» դեպի կոալիցիոն կառավարություններ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Ֆարխոյանը. փաստաբան

Փաշինյանն այսօր ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործնթացը. Ինչո՞ւ է նա գնում այդ քայլին

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, նշեց  այսօրվա կառավարության նիստում   Նիկոլ Փաշինյանը:

Երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ  նշեց, թե  վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև «բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են զարգացել, որոնք ընդգրկում են նաև տարբեր ոլորտներ»:

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ըստ էության ապահովելով անվտանգության միջավայր հանրապետության շուրջ»: Երկրի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը պարզաբանեց, որ նա նկատի է ունեցել  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Թեև նախկինում ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են արդեն անդառնալիության կետը, Արարատ Միրզոյանը երեկ հերքեց, թե Փաշինյանի իշխանության կողմից դրվել է Գյումրիում տեղակայված  ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը:

Միևնույն ժամանակ, արժե նշել նաև որ  անցյալ տարվա ամռանը, ԵՄ-ին անդամակցելու խնդիրը կասկածի տակ դրեց հենց նույն  Նիկոլ Փաշինյանը, նշելով այդ Միությունը Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն  չի սպասում:

Հարց է առաջանում. ինչո՞ւ հենց այս պահին որոշեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փոխել իր տեսակետը և կրկին օրակարգ մտցնել ԵՄ-ի հարցը:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Թրամպի պարագայում, Փաշինյանի աշխարաքաղաքական մանևրները էլ ավելի են նեղանալու: Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչ աստիճանի է  փոխվել այսօր  Ալիևի հռետորաբանությունը, ապա կարող ենք պնդել, որ Փաշինյանի այս որոշումը, որն ակնհայտորեն դուր չի գալու, ոչ Մոսկվային, ոչ էլ Թեհրանին, էլ ավելի է թուլացնելու Հայաստանի անվտանգային դիրքերը տարածաշրջանում և ուրեմն էլ ավելի է մոտեցնելու պատերազնի վտանգը:

Այս ամենը չի կարող չհասկանալ Փաշինյանը, բայց նույնիսկ այս պայմաններում, նա որոշում է գնալ սրացման, Հայաստանի անվտանգության հաշվին:

                                           Ո՞րն է Փաշինյանի հաշվարկը

Այն որ Փաշինյանն  հասկանում է, որ իր քաղաքական ապագան Հայաստանում մոտ ժամանակներս ավարտվելու է, գրեթե պարզ է բոլորի համար:

Սակայն Փաշինյանի անվտանգ հեռանալու համար, նա պետք է կատարի մի քանի քայլ:

Նախ գալիք 2026-ի խորհրդարանական ընտրություններում, պետք է կարողանա գոնե պատկառելի ձայն հավաքի, նույնիսկ պարտվելով, որպեսզի կարողանա հայտարարի, որ ունի հանրության մեջ զգալի հենարան:

Հետո, արդեն երբ ստիպված լինի հեռանալ Հայաստանից, փորձի իր «վաստակած կապիտալը»  վաճառել դրսի իր տերերին:

Ինչպես, որ 2012-ին Սաակաշվիլին պարտվելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, խաղաղ ձևով հանձնեց իր իշխանությունը և հեռացավ երկրից:

Սակայն ի տարբերություն Սաակաշվիլիի, այսօր Փաշինյանն ունի չնչին վարկանիշ: Իրենից հեռացել են նույնիսկ իր հավատարիմ զանգվածները:

Դա հասկանում է Փաշինյանը և փորձում է գալիք ընտրություններին հանդես գալ «նոր գաղափարով», որը կհուզի նաև հանրության գոնե մի մասին:

Եվ այդ գաղափարը «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու»  գաղափարն է:

Նախ դրանով, ըստ Փաշինյանի նա կկարողանա նոր զանգվածներ ձեռք բերել և հետո պարտվելուց հետո կստանա Արևմուտքի համար  «լեգիտիմ»   հիմնավորում՝ Հայաստանից ճողոպրելու համար:

Եթե Փաշինյանը չգնար այդ քայլին, ապա նրա արևմտյան տերերը չէին հասկանա, թե ինչու պիտի ընդունեն իրեն իշխանափոխությունից հետո,  «հայկական տիխանովսկայայի»   կարգավիճակով: Չէ որ Արևմուտքւ համար արժեքավոր են այն գործիչները, որոնք գործոն են իրենց երկրի համար:

Հասկանալի է, որ իր այս քայլով Փաշինյանը լրջագույն վտանգի տակ է դնելու Հայաստանի անվտանգությունը: Ուկրաինայի դեպքերը դրա լավագույն ապացույցներից են: Իսկ Վրաստանի իշխանությունները հենց այդ պատճառով  փչացրեցին իրենց հարաբերությունները իրենց արևմտյան գործնկերների հետ, որպեսզի Վրաստանը չհայտնվի  Ուկրաինայի վիճակում:

Բայց  այդ հանգամանքը, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի խաղասեղանին դրված է իր համար առավել կարևոր հարց. իր և իր ընտանիքի անվտանգ հեռանալու հարցը, Հայաստանում իշխանափոխությունից  հետո, թեկուզ և Հայաստանի անվտանգության հաշվին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan