Տոնական ջազային համերգ
![Տոնական ջազային համերգ](/timthumb.php?src=/disc/22-12-17/a9e0ccdf1d29046e35119b51799d61b2.jpg&w=450)
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ամանորի տոնական համերգ, որն իրականացնում է Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Արմեն Հյուսնունց/: Համերգի ընթացքում ջազ-նվագախմբի կատարմամբ կհնչեն հայկական և միջազգային լավագույն ջազային ստեղծագործությունները: Ջազային մատուցմամբ կկատարվեն Ամանորի և Սուրբ ծննդյան հայտնի երգեր /Փակիտո Դ’Ռիվերայի և Կլաուդիո Ռոդիթի, Քեննի Ռոջերսի, Ջոն Քլեների, Ռիչարդ Սթոր Վիլլիսի, Գորդոն Գուդվինի, Փի Վի Էլլիսի, Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի, Արմեն Հյուսնունցի մշակումները/:
Ելույթներով հանդես կգան՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Մարիամ Մերաբովան /ՌԴ/, Արմեն Մերաբովը /ՌԴ/, Արտակ Ներսիսյանը և Հայկ Պետրոսյանը: