Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհվածների
24
Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ղրիմում սուգ է հայտարարված Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումներով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Ադրբեջանին Կոմիտասի փողոցում երկու արցախցիների ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով իշխանությունը բավարարում է թուրք - ադրբեջանական հերթական պահանջը. հայտարարություն Պատերազմ Արցախում
«Բաքվում անցկացվելու է ֆուտբոլային մրցաշար՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից տեղահանվածների մասնակցությամբ»․ Վ․ Գեղամյան Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել «Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ վաղը չի ասի՝ մեզ Երևանն էլ բավարար էր». Տիգրան Աբրահամյան Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան Հանքավանում Փաշինյանը խոսել է Սրբազան շարժումից և ՔՊ-ի հերթական «հաղթանակից» Ղրիմում սուգ է հայտարարված Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհվածների Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին Դաղստանում 15 իրավապահ և մի քանի քաղաքացիական անձինք են սպանվել Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումներով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Ադրբեջանին ԵՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանից կպահանջեն մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով (տեսանյութ) Ադրբեջանի հեռահար նպատակները․ քննարկում. Ստեփան Դանիելյան - Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս մի կարմիր գիծն էլ անցանք․ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվnղի հասանք․ Թևան Պողոսյան Եթե ԱՄՆ-ը Փաշինյանին լուրջ գործիչ համարեր՝ մի անգամ Սպիտակ տուն կկանչեին. Արթուր Խաչիկյան «Սրբազան ճակատ». Ընթանում է հավաքի մասնակիցների դեմ կիրառված ժամկետանց հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում Խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր. Աբրահամյան Կոմիտասի փողոցում երկու արցախցիների ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ» Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»

«Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 9-ի հանրահավաքում Բագրատ Սրբազանն ասաց, որ 96 ժամ լինելու են փողոցում և ժողովրդի կամքը պարտադրեն գործող իշխանություններին, իսկ արդյունքը պետք է լինի կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է՝ շարժման առաջնորդի կողմից հրապարակվել է որոշակի ճանապարհային քարտեզ: «Այդ քարտեզը վերջնարդյունքում կապահովի՞ այն մտածածը, որը շարժման առաջնորդն ուզում է տեսնել, թե՞ ոչ, մոտակա օրերին կիմանանք: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. իմպիչմենթն առնվազն հունիսի 9-ի ելույթում չներկայացվեց որպես իշխանափոխության հասնելու միակ միջոց: Դա դրական քայլ եմ գնահատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խորհրդարանում ուժերի առկա դասավորվածություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ հունիսի 9-ի հանրահավաքի արդյունքներով տեսանք, որ իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի: Քաղաքագետը նշում է՝ քաղաքական որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ, օգտատերեր, օրինակ՝ կարծիք են հայտնել, որ եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային: «Բայց տեսանք մեկ պարզ բան՝ շարժումը տրամաբանական որոշակի էվոլ յուցիա է ապրում, և քաղաքական անցուդարձին և գործընթացներին ավելի ճիշտ արձագանք է տալիս, քան կարելի էր դա ակնկալել: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի հանրային աջակցությունը, երբ շարժումն անցնի այդ ներքին էվոլյուցիայի միջով և այն ավարտվի, բայց այն, որ շարժումը և նրա առաջնորդը քաղաքական էվոլ յուցիա են ապրում, փաստ է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Գործող իշխանության ներկայացուցիչները՝ լինեն պատգամավորներ, թե քաղաքական դեմքեր, դժգոհություն են հայտնում, թե շարժման մասնակիցները երեկոյան ժամերին ակցիաներ անելով՝ խանգարում են մարդկանց անդորրը, մոռանալով, որ իրենք անհնազանդության ակցիաներով են եկել իշխանության, իսկ «սիրո հեղափոխությունն» արդյունքում ատելության մթնոլորտ գեներացրեց մեր երկրում: Կարծում են՝ մարդիկ կարճ հիշողություն ունե՞ն, թե՞ սեփական անհանգստություններն են ի ցույց դնում կամ փորձում դրսևորել իրենց հավատարմությունը իշխանության ղեկավարին:

«Իսկ մեր հասարակությունը 2020 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունները մոռացե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ եթե ոչ միայն մոռացած չլիներ, այլ նաև ապրեր 2020 թ.-ին տեղի ունեցած ողբերգությամբ, 2024 թ.-ին այս իրավիճակում չէինք լինի: Հետևաբար, իշխանական պատգամավորների մտայնության համար առ այն, որ հասարակությունն ինչ-որ բան, հնարավոր է, որ մոռացել է, անկեղծ լինենք, որոշակի հիմքեր կան: Չեմ ասում, որ իշխանությունների գործողությունները տրամաբանական եմ ընկալում իրենց գործունեության բովանդակությամբ, բայց երբ քաղաքական գործընթացի մաս ես դառնում, պետք է պատրաստ լինես և՛ հարվածներ ընդունել, և՛ հարվածներ տալ քո հակառակորդին:

Հիմա իշխանություններն այդ իրավիճակում են, տեսնում են, որ հրապարակից իրենց հարվածում են, և դա իսկապես այդպես է: 2020 թ.-ից այս կողմ առաջին անգամ առնվազն տեղեկատվական ասպարեզում տեսնում ենք, որ հնարավորություն է ստեղծվում առաջ շարժվել ընդդիմության օրակարգով: Պարզ է, որ իշխանությունները դրան պետք է արձագանքեն: Իրենց խորհուրդ չեմ տա, բայց իրականում կարելի էր ավելի գրագետ թիրախավորել շարժումը և այլն, բայց այն, որ իրենք պետք է արձագանքեն, դա նորմալ է: Իշխանության մեջ գտնվող մարդկանց ճնշող մեծամասնությունը պայքարում է իր անձնական բարեկեցության, սոցիալական և ֆինանսական կարգավիճակի պահպանման համար: Որևէ մեկին օրինակ չբերեմ, բայց եթե վաղը Բենիամին Մաթևոսյանը նման շարժում ղեկավարի, իրենք նրան կընկալեն որպես անձնական թշնամի, որը գալիս է իրենց ունեցվածքից նրանց զրկելու և այլն:

Շատ կարևոր է, որ ցանկացած ընդդիմություն կարողանա իշխանության նուրբ հոգու ճիշտ լարերի հետ խաղալ: Երբ խոսվում է հումանիտար միջանցք, մարդկանց որոշակի շանս տալու մասին և այլն, խոսքը դրա մասին է: Հասկանում եմ նաև, որ ինչ-որ մեկը սա կարդալով կարող է ասել՝ ինչպե՞ս, պետք է բոլորին կախաղան հանենք և այլն, բայց այս մոտեցումը բերում է նրան, որ այդ մարդիկ էլ ավելի են կոնսոլիդացվում իրենց առաջնորդի շուրջ: Դա գլոբալ առումով խնդիր չէր լինի, եթե այդ առաջնորդը բոլորին չտաներ «փուռը տալու»: Իշխանությունների քննադատությունը պետք է ճիշտ ընկալես, պետք է հասկանաս, թե ինչո՞ւ են իրենք այդպես վարվում, իսկ հետո կարողանաս իրենց անձնական վախերը փարատել: Ֆունդամենտալ նշանակություն ունի այն, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Հիմա, եթե մտնելու ենք լեզվակռվի մեջ, և ամեն մեկը փորձելու է ցույց տալ, թե ինքը հայոց լեզվին որքան լավ կամ վատ է տիրապետում, ով և ում կարող է ոսկեղենիկ հայերենով վիրավորել և ինչ բառապաշար կարող է օգտագործել, վերջնանպատակին չենք կարողանա հասնել»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավելում է՝ անկախ նրանից, թե շարժումն ինչպիսի ավարտ կունենա, անկախ նրանից, թե այս ճանապարհին ինչ գործընթացներ պետք է տեղի ունենան, պետք է ֆիքսել մեկ կարևոր հանգամանք. «Բագրատ Սրբազանը մարդ է, ամենայն հարգանքով ու դրական վերաբերմունքով, որի ճանաչողության տոկոսը մինչև այս տարվա ապրիլի սկիզբ այդքան էլ մեծ չէր: Եթե հարցում իրականացնեինք, չեմ կարծում, որ տասը տոկոսից ավելին ճանաչեր նրան: Բայց երկու ամսվա մեջ մարդը, որի ճանաչողության աստիճանը բարձր չէր, կարողացավ իր շուրջ այնպիսի քաղաքական շարժում գեներացնել, որը ցույց տվեց հասարակության դժգոհության նյարդը: Պատկերացնենք, որ պայմանական ասած՝ Վահագն Ալեքսանյանի երազանքները կատարվում են, և այս շարժումը մարում է, բայց խնդիրը ո՞րն է:

Հայաստանի շուրջ իրավիճակը դրանից փոխվո՞ւմ է, թե՞ ոչ, մեր հարևանները դրանից հետո դառնո՞ւմ են Շվեյցարիան և Իտալիան, սահմանագծման և սահմանազատման քողի տակ տարածքներ հանձնելու հարցը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերի պատասխանը «ոչ» է: Նոր ցնցումներ լինելո՞ւ են, իհարկե լինելու են: Իշխանությունների անազնիվ քարոզչությունը՝ «նախկին ու ներկա, թալանչի, սև ու սպիտակ, գորշ ու վարդագույն» և այլն, իքս պահից դադարում է աշխատել: Իսկ այն մարդկանց ուղեղը, որոնք Բագրատ Սրբազանի շուրջը հավաքվել են, իշխանությունը չի կարող փոխել: Այդ մարդիկ կրիտիկական զանգված են, իշխանությունը ցույց տվեց իր մերկությունը: Մարդը, որը քաղաքականությամբ չէր զբաղվում, որը դուրս է քաղաքական գործընթացներից, որի վերաբերյալ չես կարող ասել, որ «անցել» է Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով, կաշառակեր ու կոռուպցիոներ է, տղաներին բանակից ազատել է և այլն, իշխանություններին քաղաքական այնպիսի ապտակ է տալիս, որն իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել: Սա խոսում է այն մասին, որ մեզ բավականին հետաքրքիր զարգացումներ կարող են սպասել, անկախ ամեն ինչից:Անկեղծ լինենք, Նիկոլ Փաշինյանը 2017 թ.ին նաև իշխանության ջանքերի շնորհիվ հայտնվեց խորհրդարանում, չեմ կարծում, թե նրա ճանաչողության մակարդակը շատ էր տարբերվում Բագրատ Սրբազանի ճանաչողության մակարդակից, բայց 2018 թ.-ի իրադարձությունները հայտնի հունով ընթացան: Իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում այն առումով, որ իրենք սթափ չեն գնահատում իրողությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյոք վերջինի դրսևորումը իշխանության ղեկավարի հեծանիվ վարե՞լ ը չէ: «Սատցվում է՝ փորձում ես ցույց տալ, որ, ինչպես հայտնի խորհրդային ստեղծագործությունում է ասվում, «всё хорошо, прекрасная маркиза», բայց անում ես այն, ինչը քեզ ասել է մեկը, որը քո դեմ պայքարում է: Կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ այլևս չեն աշխատում այն մարդիկ, որոնք աշխատել են 2018 թ.-ին, և նա ինքնագլուխ է այս քայլերը ձեռնարկում, կա՛մ էլ իրականության հետ կապն այնքան են կորցրել, որ չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan