Նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով
![Նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով](/timthumb.php?src=/disc/11-06-24/581095f9f15f06c5224217b65bd27925.jpg&w=450)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։ Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Թե նշանակումները ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում