«Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է». փաստաբան
Այսօր փաշինյանական իշխանույթունը հերթական «մասկի-շոուն» է իրականացրել: Այդ կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են «ԱԱԾ» նշումով հատուկ բաճկոններով դիմակավորված անձինք ցուցադրաբար գետնին պառկեցնում, ձերբակալում երկու տղամարդու, արագորեն տարածվեցին սոցցանցերում: Ըստ որում, նշումով, որ ԱԱԾ-ն բռնել է «Սրբազան պայքարին» աջակցելու համար Քենիայից եկած գեներալի: Սա հստակ փաշինյանական «հատուկ գործողության» տպավորույթուն էր արդեն թողնում: Ըստ որում, ԱԱԾ-ականները հատուկ այնպես էին անում, որ երևան ձերբակալվողների դեմքերը, երևա, թե իրենք ինչպես են կոշտ գործում իրենց ոչ մի կերպ չդիմադրող մարդկանց, երևա, թե ինչպես են իրենք առանձնահատուկ ջանասինրությամբ ձերբակալվողներին պառկեցնում ասֆալտին:
Իսկ փաստաբան Արսեն Բաբայանի գրառումից հետո պատկերը որոշ չափով ամբողջացավ:
Փաստաբանը գրել է. «Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։
Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:
Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։