Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է
21
«Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Պատերազմ Արցախում
Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Ռուբեն Սաֆրաստյան

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվության ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի, հայ-թուրքական հարաբերություններում ընթանում է առողջ երկխոսություն։

«Մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը։ Ցավոք, կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Թուրքիայի նախագահը բազմիցս խոսել է իր առաջ քաշած նախապայմանների մասին, որոնք կատարելու դեպքում միայն Հայաստանը կարող է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Էրդողանը մշտապես խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից հեռացնելու և այլ նախապայմանների մասին, մինչդեռ ՀՀ իշխանւթյունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների։

Հայ-թուրքական հարաբերություններում առողջ երկխոսությունն ինչի՞ն կարող է վերաբերել և առհասարակ Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից հետո Թուրքիայի հետ երկխոսությունը կարո՞ղ է առողջ լինել։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

«Հիմա իրավիճակը Թուրքիայի և շատերի կողմից այնպես է գնահատվում, որ բանակցային գործընթացն ընթանում է առաջ, այդ պատճառով էլ Թուրքիան անում է համապատասխան հայտարարություններ։ Նախապայմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր, և միայն դրանից հետո Թուրքիան պետք է մտածի հարաբերությունների կարգավորման մասին՝ մնում է, սա ակնհայտ է։

Դժվարանում եմ այս պահին ասել՝ մնացած նախապայմանները՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, կլինեն ա՞յս փուլում, թե՞ դրանք Թուրքիան կթողնի հետագայի համար, որոշակի հնարավորություն տալով, որ բանակցային գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվի, և փորձ անի այդ բանակցային գործընթացում պարտադրել մյուս պահանջները»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի շահագործման հնարավորություններին, որը պատրաստ է նախորդ տարվա դեկտեմբերից, Ռուբեն Սաֆրաստյանը կրկնեց միտքը՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդ անցակետը չի շահագործվելու։ Սա ևս Թուրքիայի պահանջներից մեկն է։

«Մինչև այդ պայմանագիրը չստորագրվի, Թուրքիայի կողմից որևէ լուրջ քայլ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու, այդ անցակետը շահագործելու առումով, չի լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռուբեն Սաֆրստայանի գնահատմամբ՝ ներկա փուլում Ադրբեջանը որևէ մտավախություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրումը բավականին խորացել է՝ մասնավորապես «Շուշիի» հռչակագիրը 2021 թվականին ստորագրելուց հետո։

«Ադրբեջանն ըստ էության ծառայում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության իրականացման համար՝ որպես միջոց ու գործիք։ Այնպես որ, Թուրքիայի կողմից որևէ քայլ, որը դեմ կլինի Ադրբեջանին, չի լինելու։ Սա բացառվում է, քանի որ նրանք ինչ-որ մի բան անելուց առաջ միասին քննարկում են»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan