Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

53 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալի աստղը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը հայտնվել է Instagram-ի նրա էջում։
Զավորոտնյուկը մահացել է լույս մայիսի 30-ի գիշերը։ «Այս գիշեր, երկար ու ծանր հիվանդությունից հետո, մեր Նաստյան մահացավ»,- գրվել է Զավորոտնյուկի Instagram-ի էջում։
Նշվում է, որ հրաժեշտի վայրն ու ժամը կհայտնեն ավելի ուշ։