Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար

Հարգելի Հավատացեալ հայորդիներ, հայրենակիցներ, Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ եւ շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նիվրական այդ օրը, Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղի ունեցած մերժելի եւ դատապարտելի դեպքի կապակցությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին ոստիկանները խոչընդոտել են մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր։ Հայոց Հայրապետն ու հոգեւորականները գալիս էին այս սուրբ վայր՝ աղոթելու մեր հայրենիքի բարօրության համար, ոգեկոչելու 1918 թվականի հերոսամարտերի հայ նահատակների հիշատակը։

Սարդարապատում տարած հաղթանակը, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, մեր միասնության, հաղթանակների, զարթոնքի խորհրդանիշն է։ Բազմաթիվ հայ հոգեւորականներ են մասնակցել այդ հաղթանակի կերտմանը, իրենց կյանքն են ընծայաբերել հայրենիքին։ Ե՛վ խորհրդային տարիներին, և՛ ՀՀ անկախության ողջ ընթացքում չի եղել դեպք, որ մայիսի 28-ին Հայաստանի որևէ քաղաքացու արգելեն այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է եղել այնտեղ։ Սա ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը, ում վերջին այս այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին։

Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Հասկանալի է, որ սա Հայաստանում դարձել է քաղաքականություն, որն այլ ինչ է, եթե ոչ հալածանք և բռնություն հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ: Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար։ Մենք հորդորում ենք ձեզ՝ հավատացյալներին և մեր համայնքի անդամներին, միանալ մեզ՝ դատապարտել այս քայլը: Շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն արարքը կատարողները:

Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Հայ Եկեղեցու հանդեպ։ Լինենք միասնական՝ պահանջելու, որ նման մերժելի արարքները հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ձեր բողոքի ձայնը էական է արդարության և մեր սուրբ ավանդույթների ու իրավունքների պահպանման համար։

Օրհնությամբ՝ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan