Իրավապահները մտել են «Արմավիրի» ԲԿ, բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրենին և շտապօգնության պետին
![Իրավապահները մտել են «Արմավիրի» ԲԿ, բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրենին և շտապօգնության պետին](/timthumb.php?src=/disc/29-05-24/39afd6e6ac0052adbc4a3caf8bc22740.jpg&w=450)
NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 25-ին իրավապահները մտել են «Արմավիրի» բժշկական կենտրոն, խուզարկություն իրականացրել և բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Պետրոսյանին և շտապօգնության պետին: Տեղեկությունը հաստատելու համար դիմեցինք Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթ կա, որի շրջանակներում մի քանի անձ է ձերբակալվել։ «Այս պահին իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։
Ավելի ուշ հաղորդագրություն կտրվի»։ Արմավիր ԲԿ-ի մյուս փոխտնօրեն Դավիթ Գևորգյանը մեր հարցին, թե արդյո՞ք իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրել են ԲԿ-ում, ասաց, որ ոչնչից տեղյակ չէ: