Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին
17
Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) «Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար»․ Բագրատ Սրբազան Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա Պատերազմ Արցախում
Մոսկվան և Թեհրանը կրկին նախազգուշացրեցին Փաշինյանին. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար «Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է». Տ. Աբրահամյան Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց Ռուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակել «Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս «Մայր Հայաստանը» մասնակցելու է հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ «Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց»․ Տ․ Աբրահամյան Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»․ Գերասիմ Վարդանյան. Տեսանյութ ՀՀ ԱԱԾ-ն արցախցիներին կանչում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը սահմանազավթում է. Վարուժան Գեղամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Հաջորդը Տիգրանաշե՞նն է. «Կարճ ասած» (տեսանյութ) Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը Որտեղ էլ լինենք, մենք մեզ դաշնակցականի պես ենք պահելու․ բանտարկություններով մեզ չեն կանգնեցի․ Գերասիմ Վարդանյան Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների և ձերբակալությունների մասին. Տեսանյութ «Որոշեցինք վերաձևակերպել շարժման տրամաբանությունը»․ Բագրատ Սրբազան «Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ»․ Սևակ Հակոբյան

Լակոտակրատիա․ ՔՊ-ի շնորհիվ բառարանում է հայտնվում կառավարման նոր մոդել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Աշխարհում մինչ այս հայտնի էին պետական կառավարման մի քանի ձևեր, օրինակ՝ անձնիշխանություն կամ ավտոկրատիա։ Սա անձի ամբողջական իշխանության վրա հիմնված կառավարման ձևերից է։ Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա։ Սրանք համակարգեր են, որոնք կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին․ թալանելով բյուջեն։ Քաքիստոկրատիա կա: Սա այն է, երբ համակարգը ղեկավարվում է ամենավատ, ամենացածր որակավորում ունեցող քաղաքացիների կողմից։ Սա նշանակում է, որ պետությունը մատնված է բախտի քմահաճույքին, ձախողված է բոլոր հարցերում։ Կան նաև օխլոկրատիա, օլիգարխիա, բռնապետություն և այլն։ Չնայած էս բոլոր ձևերից մի քիչ, մի քիչ կա Հայաստանում, բայց վերջին տարիներին ՔՊ-ն համաշխարհային քաղաքագիտական բառարան ներմուծում է նոր տերմին․ կոչվում է լակոտակրատիա։ Ըստ երևույթին, սա համակարգ է, որը գործում է ժողովրդին ինադու, որևէ մեկին ինադու։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետը արգելում է կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ոչ թե նրա համար, որ նրա հետ ունի գաղափարական տարաձայնություն, չնայած որ իրականում ունի, այլ նրա համար, որ առավոտյան ինքը չկարողացավ գնալ Սարդարապատ սրբազանի պատճառով։ Այսինքն՝ արքեպիսկոպոսը ինձ արգելեց, ես էլ կաթողիկոսին եմ արգելում։ Կիրանցում հուշարձանից իմ ծաղիկները հեռացրին, ես էլ հեռացնում եմ կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշարձանից։

Նիկոլի այսօրվա այցը Սարդարապատ բոլորին ինադու քայլ էր։ Առավոտյան ուզում էր գնալ, պատրաստվել էր, բայց ժողովուրդը էնտեղ էր, չկարողացավ գնալ։ Հենց Բագրատ Սրբազանը հետ եկավ Սարդարապատից, Հանրապետության հրապարակում քաղաքացիներին ասաց ժողովուրդ ջան, էսօր ակցիաներ էլ չունենք, շտապով հելավ-գնաց՝ «տեսա՞ք, որ գնացի» տարբերակով։ Չէ, տղաս, ինչպես կասեր սրբազանը, դու էսօր գրանցեցիր քո հերթական պարտությունը։ Երեխաներին որ ասում են դա մի արա, ինքը նայում է աչքերիդ մեջ ու դիտավորյալ անում է, որ իր վրա ուշադրություն դարձնեն, Նիկոլն այսօր էդ երեխան էր․ հենց դրանով նա պարտվեց։

Գամ էսօրվա թեմային․ մեդալներ ու կոչումներ էր շնորհում ու հասկանալի չէ՝ ինչի համար։ ՊՆ-ում, զինված ուժերում 6 գնդապետ ստացավ գեներալի կոչում։ 2020 թվականից ի վեր, բանակը մեջքը չի ուղղել, էդ ինչի՞ համար եք գեներալի կոչում տալիս։ Մի բանակում, ուր հրդեհից զոհվում են, զորավարժությունների ժամանակ զոհվում են, ոչ կանոնադրային հարաբերություններից զոհվում են, ո՛չ զինում եք, ո՛չ նորմալ քնելու տեղ եք տալիս, ո՛չ թշնամուն մեր տարածքից դուրս եք շպրտում՝ ի՞նչ գեներալի կոչում, ինչի՞ համար։ Բանակ, որը 210 քառակուսի կիլոմետր հանձնել է ու չի վերադարձնում, ի՞նչ թազա գեներալ։ Ըստ երևույթին, սրանք կոչումներ են բաժանում ըստ զոհերի թվի կամ ըստ հնազանդ լինելու․ օրինակ Պապիկյանին, Նիկոլին, չգիտեմ, Ժաննա Անդրեասյանին։ ՔՊ-ի դեպքում, սակայն, նորմալ է, կարծում եմ՝ առաջնահերթ է իրենց հնազանդ լինելը։ Հիշենք, որ, ինչպես ինքն է սիրում ասել, օդում կախված տեղեկությունների համաձայն, իր տղուն պատերազմի դաշտից դուրս հանողն էլ է գեներալի կոչում ստացել, Լելե Թեփե-ի՝ պատերազմում պարտություն կանխորոշած, ամենաանհաջող օպերացիայի հրամանատարն էլ։ Բա, բանակ համարյա չեն թողել, բայց ունենք նոր գեներալներ։ Հիշենք, որ սա էն իշխանությունն է, որ Տավուշում մեկ դիրքային կռվում մի քանի տասնյակ մեդալ տվեց։ Վստահ եմ, ժամանակ է գալու, որ Նիկոլի ձեռքից մեդալ ստացածները դրանք նետեն աղբամանը, որպես ամոթ։

Այսօր ահազանգ էին հնչեցնում, որ Լոռիում աղետի հետևանքով մարդիկ են քանդված կամուրջների մյուս կողմում, որ երկու օր է՝ ուտելու բան չունեն, յոլա են գնում, իսկ պարզվեց ՆԳ նախարարությունը նրանցից տեղյակ չէ, ընկած պատգամավորի վրա իրենց բորենիներին էին ոհմակով քսի տալիս։ Այսօր էլ ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը, որը ԱԻՆ-ի պետն է, փրկարար ծառայության գեներալի կոչում է ստանում։ Զավեշտ է, բայց իրականություն․ սա էն ԱԻՆ-ն է, որ մի քանի օր հազիվ Սուրմալուի մեկ պայքած շենքի փլատակները կարողացավ զատել ու դուրս բերել 16 դի, բայց անմիջապես իրար մեդալ ու շնորհակալագիր տվեցին։

Էս իրավիճակին շատ համահունչ էր նաև Հանրապետության տոնի առթիվ վարչապետի ուղերձը։ Խոսեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից, բայց անգամ չասաց, թե դրանք ում դեմ էին․ թուրքերի անունը չտվեց՝ ըստ երևույթին՝ որպես ժեստ, որ քիչ մնաց, որ Սարդարապատի հաղթանակներն էլ ոչնչացնենք, թուրք եղբայրներ, մի քիչ էլ համբերեք։ Խոսեց էլի իրական ու պատմական Հայաստանների մասին։

Թե ինչ օրի հասավ Հայաստանը Նիկոլի օրոք, իր ուղերձներում ակնհայտ երևացին։ Շատերը նկատեցին։ Խորհուրդ եմ տալիս, 2018 և 2024 թվականների ուղերձները ընդամենը համեմատեք։ Ինչ սկսել է թուրքերի հետ բանակցել, ուղերձներից թուրք բառը հանում է՝ կլինի Ցեղասպանություն, թե Սարդարապատ կամ Բաշ ապարան։ 2018 թվականին ուղերձում խոսում էր թուրքական զորամիավորումներին ջախջախելու մասին։ 2020 թվականից հետո դադարում է նրանց հիշելը։

2018 թվականի ուղերձը ընդհանրապես շատ խորհրդանշական է Նիկոլի հետագա քայլերի տեսանկյունից։ Այդ ժամանակ ասաց՝ «Մենք հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետության վզին»։ Եվ հիմա հարց ունեմ՝ այդ դեպքում ինչո՞ւ պարտվեցինք․ ըստ Նիկոլ Փաշինյանի, 2020 թվականին պարտվեցինք, որովհետև՝ ինքը որոշել էր պարտվել, ու այդ մասին ասաց հենց առաջին օրը՝ ԱԺ-ում՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, մենք պարտվեցինք, որովհետև իշխանությունն իր նեղ անձնական շահերը կապել էր ժողովրդի ու պետության վզին։ Ճիշտ է ասում․ էն որ հայտարարում էր՝ էդքան զոհ տվեցի, որ ինձ չասեն դավաճան, այ սա հենց անձնական շահը երկրի ու ժողովրդի վզին փաթաթել էր։

2018 թվականին ասում էր՝ այլևս թույլ չենք տա հավատի և լավատեսության կորուստ: 2024 թվականին ասում է, որ ինչ լավատեսություն, Ադրբեջանին սահմանակից բոլոր մարզերից հող ենք տալու։ 2018 թվականին, 2019 թվականին, խոսում էր ինքնիշխանության, մասին, 2024 թվականի ուղերձի ժամանակ 210 քառակուսի կիլոմետր մեր տարածքից մենք չենք վերահսկում։ 2018 թվականի ուղերձում, 2019 թվականի ուղերձում, 2020 թվականի ուղերձում առանձին խոսում էր Արցախյան ազատամարտի հերոսներից ու սխրանքներից, ապրիլյան պատերազմի հերոսներից, հայկական բանակի հզոր սպաներից ու գեներակներից։ 2020 թվականից հետո Արցախ այլևս չկա։ 2019 թվականի ուղերձում խոսում էր բոլոր ոլորտներում հաջողություն գրանցածներից՝ անուններով, խոսում էր հայ ժողովրդի պարծանք Արոնյանի ու Մխիթարյանի մասին․ այսօր երկուսին էլ նեղացրել-հեռացրել են։

Գործընկերներս այսօր մի շատ ուշագրավ բան էլ էին հիշեցրել, որի մասին էլի եմ անդրադարձել․ 2018-2020 թվականի ուղերձներն ավարտվում էին այսպես՝ կեցցեն մայիսյան հաղթանակները, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում: 2021 թվականին կեցցե չկար, 2022 թվականին չկար, 2023 թվականին վերադարձավ, բայց արդեն չկար Արցախ, չկային մայիսյան հաղթանակները, չկային մեր երեխաները, որ պետք է ապրեին ազատ ու երջանիկ երկրում․ նրանց փոխարեն ասում էր արդեն՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը և փառք նահատակներին։

Կարճ ասած՝ 2018 թվականի ուղերձում Փաշինյանը հեղափոխությունը համեմատում էր Սարդարապատի հետ, քանի որ, ըստ նրա, երկուսն էլ փառահեղ հաղթանակ էին։ Իհարկե այդպես չէր, որովհետև առաջինի արդյունքում ունեցանք պետություն, երկրորդի վերջնադյունքում մի պետությունը կորցրեցինք, երկրորդը կորցնելու շեմին ենք։ 2018 թվականի ուղերձում էն ամեն արժեքները, որոնց մասին խոսում էր, 2024-ին այլևս չկան։ Վախենում եմ, որ եթե իր համար ինչ-որ հրաշքով մնա իշխանության, էկող տարի երևի չեղարկեն էս մի տոնն էլ, որովհետև էլ ասելու բան էլ չի մնա․ դե թուրքերն էլ գոհ կլինեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan