Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Ադրբեջանը ստացավ 6,5 քառակուսի կիլոմետր, Հայաստանը՝ մի 40 բետոնե սյուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանում ձևավորված շարժումը եթե նկարագրենք ինչի համար է, մեկ նախադասությամբ հետևյալն է՝ հայրենասեր ժողովուրդը պահանջում է ապազգային, երկրի շահերը դավաճանած իշխանության հեռացում։ Բայց ուշագրավ է, թե ինչ են մտածում իրենք իրենց մասին ու ժողովրդի մասին ինչ կարծիքի են ՔՊ-ականները։ Մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքից հետո ՔՊ ներքին չաթի գրառումներ էին հրապարակվել։ Օրինակ դուք իրենց համարում եք դավաճան, հողերը ծախող․ բայց հանրահավաքից ահաբեկված ՔՊ-ականը գրում է հանրահավաքի պատճառով իրական ժողովրդի մոտ պանիկա է։ Այսինքն՝ իրական ժողովուրդը իրենք են՝ ՔՊ-ն է, ու իրական այդ ժողովուրդը հենց հող հանձնողներն են։ Մեկ ուրիշը ՔՊ-ի հեռացումը պահանջողներին համարում է հակահայ, հակապետական։ Նրանք, ովքեր հողերը հանձնում են, պետականամետն են, ինքնիշխան Հայաստան պահողներն են, չնայած որ Ալիևի հրամանով են անում այդ ամենը, միակողմանի, և ովքեր դեմ են երկիրը կտոր կտոր հանձնելուն, հակապետականն են։ Բա։

ՔՊ-ականի կարծիք․ նոր գիտություն է պետք՝ նրանց հոգեբանությունը հասկանալու համար․ ըստ ձեզ նրանք դավաճան են, ըստ իրենց՝ հերոս։ Դուք, ժողովուրդ, որ հրապարակներում հրաժարական եք պահանջում, ապազգային տարր եք, բայց Թուրքիայում վերապատրաստված Ռուբինյանը, ադրբեջանցիների հետ դասագիրք գրող էն մյուս դեպուտատը, իր հայրենիքը Աղդամը համարած ու շատ արագ Աղդամը ուրացած Ալենը՝ ազգային։

Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը, որ օգնում է Մհեր Գրիգորյանին հանձնել մեր հողերը, հայտարարում է, որ առանց կրակոցի մի երկու օրում 6,5 քառակուսի կիլոմետր ավելացրել է Ադրբեջանը իր տարածքին։ Ժողովրդի տեսանկյունից սա բնականաբար դավաճանություն է, Նիկոլի տեսանկյունից՝ հաջողություն։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավորի կարծիով՝ ոչ թե իրենք են վատ անուն ունենալու պատմության մեջ, այլ նրանք, ովքեր պայքարում ու խանգարում են հողերը հանձնելուն։ Խնդալու է, չէ՞։ Իրենք հանձնում են երկիրը մաս-մաս, ընդդիմությանն ասում են՝ կարող ա՞ գիտեք ինչ-որ տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք մեր երկիրը։

Ամեն տեղ է էսպես, մենակ գյուղերի հանձնումները չէ։ Հայաստանում այս 6 տարիների ընթացքում փակվել են բազմաթիվ դպրոցներ և էլի լիքը դպրոցներ նախատեսում են փակել․ լիքը գյուղեր կան, որ չունեն դպրոց․ մանկավարժների տեսանկյունից, ծնողների տեսանկյունից, փորձագետների տեսանկյունից, սա հանցագործություն է ժողովրդի նկատմամբ, այն էլ գիտելիքահեն տնտեսություն հռչակած երկրում։ Բայց Նիկոլը այլ մեկնաբանություն է տալիս․ ասում է՝ մենք դպրոցները չենք փակում, ուղղակի 5 գյուղի համար մի դպրոց ենք սարքում։ Դուք ասում եք ինչո՞ւ եք մտնում ժողովրդի գրպանը ձեր հարկերով, տուրքերով, հազար տեսակի տուգանքներով․ իրենք ասում են՝ չէ, մենք ժողովրդի օգնությամբ երկիր ենք զարգացնում, հենա քպականները սաղ աշխարհ ֆռացին էտ փողերով, փոխանակ ուրախանաք, ծաղրում ու հայհոյում եք։ Կրկնում եմ՝ նույն բանը ժողովրդի ու իշխանության տեսանկյունից լրիվ տարբեր են։ Ժողովուրդն ասում է, արա՛ ինչո՞ւ ես 4 գյուղ հանձնում, ոչմիբանի դիմաց, Նիկոլն ասում է՝ չէ, ես 4 գյուղ վերադարձնում եմ։ Սա էն որ ասում էր ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, դրա շարունակությունն է։ Դուք համարեք, որ մենք չենք պարտվել, դուք համարեք, որ մենք 4 գյուղ հետ ենք բերել։ Նիկոլն ասում էր Ալիևը 31 գյուղի տարածք պետք է տա, վաղը կասի, եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, համարենք, որ հետ ենք բերել, անկախ նրանից՝ բերել ենք թե ոչ․ ընկալման հարց ա, մոտեցման։

Դու համարում ես որ անգրագետների է բերել իշխանության, ինքը համարում է, որ ջահել, նոր ուժ է բերել, ազնիվ մարդկանց։ Դու բողոքում ես, որ ամեն ինչ թանկ է, թանկանում է, նա ասում է՝ եթե թանկացել է, ուրեմն բարձր որակի է։ Բայց առաջ գնաճի դեմ ակցիա էր անում։ Իրենք ասում են, որ էս ամենը արել են կիրանցեցիների համար, իսկ կիրանցեցին տունը, ունեցվածքը այրում է, ծառերը կտրում է, որ չանցնեն ադրբեջանցիներին։ Կրկնվում է Աղավնոյի պատմությունը։

Ինքը համարում է, որ ձեր ասածի, իր մասին ձեր մտածածի հակառակն է իրականությունը․ ինքը համարում է, որ երկիրը մաշեցնելով փայլուն գործ է անում, դուք չեք հասկանում, պետք է շնորհակալություն հայտնենք․ դրա համար էլ ինքնահռչակ փառքից կուրացած՝ մի օր զարթնում է որպես Պապ թագավոր, մի օր՝ տատ թագուհի, մի օր Հիսուս, մի օր Հռոմի պապ, հետո՝ Տիգրան Մեծ և այլն՝ նայած թե ոնց է զարթնել։

Հայաստանը խեղճացրել են, դարձրել են իրենից բան չներկայացնող մի պետություն ու սա համարում են Հայաստանի հզորացում։ Ասում են թողեք հզորացնենք։ 6 տարի թողել են հզորացնեք, ի՞նչ եք թողել շատ իրականում հզոր երկրից։ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանն ասում է՝  Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան: Նախ եթե ձեր ծրագիրը հավանում են միայն ՔՊ-ականները, սորոսականները, թուրքերը, ադրբեջանցիներն ու Արամ Զավենի Սարգսյանը, բայց քաղաքացիները չեն թողնում, քաղաքական ուժերը չեն թողնում, տարբեր ոլորտների գործիչները չեն թողնում, ժողովուրդը չի թողնում, Սփյուռքը չի թողնում, ոչ մեկ ուրիշ չի թողնում, ուրեմն ավելի հավանական չէ՞, որ դու ես սխալ  ոչ թե մյուս բոլորը։ Հզորանալու համար, իմ իմանալով հակառակն է՝ պետք ա նորը վերցնես, ավելացնես, ոչ թե պակասեցնես եղածիցդ ի օգուտ թշնամուն։ Օրինակով բերեմ, էն ոլորտից, որից նույն Սուքիասյանը պետք է որ լավ հասկանա։ Խոշոր բիզնեսմեն է։ Դուք չճանաչո՞ւմ եք բիզնեսմենի, որը որոշում է հզորանալ ու դրա համար իր բիզնեսը մասնատում է այլ մարդկանց։ Նույն Սուքիասյանը ի՞նչ արեց իշխանափոխությունից հետո, ոչ թե իր բիզնեսները հանձնեց սրան-նրան, այլ ասաց դավայ հզորանամ ավելի, չբավարարվեմ բանկով, ջրերով, պիցցայով, հյուրանոցով, մտնեմ բենզինի շուկա, ավիաշուկա, որ հզորանամ։ Եթե Խաչատուր Սուքիասյանն իր բիզնեսները նվիրի սրան ու նրան, առանց դիմացը բան ստանալու, հաստատ չի հզորանա չէ՞, բայց դրա փոխարեն կհզորանա նա ում նվիրել է բիզնեսները։ Խաչատուր Սուքիասյանը 5 հազար դոլարով Հանրապետության հրապարակում առած Սիլ Պլազան կնվիրի՞ ուրիշին՝ հզորանալու համար։ Բա նույնը և պետության տեսակետից է, պարոն ՔՊ պատգամավոր․ դու հանձնելով չես հզորանում, բայց հզորացնում ես նրանց, ում հանձնել ես ու մանավանդ եթե հանձնում ես առանց դիմացը բան ստանալու, ասում են էս հարի՞ֆն ով է, դե սա էլ տուր, էն մեկելն էլ։ Տենց չէ՞։

Հիմա մեր կանխավարկածը որն է, որ կարող ա՞ էս ՔՊ-ն էս ամենը չի հասկանում, բացատրենք․ ո՛չ, իհարկե հասկանում է, ավելին, այս ամենը ինչ կատարվում է, համարում է քաղաքականություն, իսկ քաղաքականությունը Ալեն Սիմոնյանն ասում է, ուշադրություն՝ առևտուր է։ Այսինքն, ստացվեց որ առևտրի արդյունքում է այս ամենը մեզ հետ կատարվում։ Ալենն ու իր շեֆը առևտուր են արել ու պատերազմը չեն կանգնեցրել, մինչ թշնամին չհասնի Շուշի․ էլի առևտուր են արել Արցախը ճանաչել են Ադրբեջան․ առևտուր են արել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայաստանը չխառնվի, երբ Ադրբեջանն բլոկադայի մեջ էր պահում 100 հազար հայի իրենց տներում։ Առևտուր էին արել, մերոնք մատ մատին չտվեցին, երբ Ադրբեջանն բլոկադայի 10-րդ ամսին հարձակվեց Արցախի վրա, իսկ Հայաստանի ղեկավարը ասաց՝ մենք չենք խառնվի, ինչ ուզում են թող անեն։ Առևտուր են արել, որ անունը դրել են սահմանազատում, բայց տեղը գյուղերից տարածքներ են հանձնում, ականներն են հանում, զորքը հետ քաշում․ հա բա, ըստ Ալենի՝ առևտուր են արել։ Ես չեմ ասում, իրենք են ասում, Ալենը Սիմոնյանը, քպական ԱԺ նախագահը։

Կրկնում եմ՝ էսօր ադրբեջանցիները հայտարարել են 6,5 քառակուսի կիլոմետրերով մեր հաշվին իրենց երկիրը մեծացնելու մասին։ Էդքան ստացել են․ Հայաստանն ի՞նչ է ստացել։ Մի 40 հատ բետոնե սյուն։ Ահա ամենը։ «Հանձնենք որ հզորանանք»-ը «Մենք հպարտ ենք մեր պարտությամբ» ելույթի երկրորդ ռաունդն է։ Իսկ գուցե լավ էլ առևտո՞ւր են արել, մենք չգիտենք ուղղակի։

Էսպես ոչ մեկ չի հզորացել։ Դու չես կարող կյանքում ոչ մի տեղ չաշխատած մեկին բերել նշանակել ԱԳՆ տեղակալ, ֆինանսիստին նշանակել պաշտպանության փոխնախարար, համալսարան չավարտած մեկին վարչապետ ու հզորանալ։ Դա, ոնց էլ գցես-բռնես, անհնար է։ Սուրեն Պապիկայնին դրել եք ՊՆ նախարար, ինքը չաղանում է, բանակը նիհարում, ինքը տներ է առնում, զինվորին պահում վարձով վերցրած խարխուլ կացարանում․ իսկ կարող ա՞ մենք էլի սխալ ենք հասկացել, որ ասում են հզորանանք, իրենք իրենց նկատի ունեն։ Մի հատ պետք է Սուքիասյանին հարցնել, նա հաստատ կիմանա։

Կարճ ասած՝ Ցանկացած երկրի ղեկավար փորձում է իր կառավարման շրջաներում մի բան ավելացնել, բերել, զարգացնել, մի ձեռք բերում ունենալ, մի բան թողել իրենից հետո․ դա էսօրվա համար չէ, դա վաղվա համար է, հազար տարի հետոյի համար է, եթե մենք ուզում ենք մի էդքան էլ ապրել։ Նիկոլը Ազգային ժողովում 1650 տարի հետ է գնում՝ մինչև 4-րդ դար ու խոսում է 370-74 թվականներին իշխած Պապ թագավորի մասին։ Նիկոլից հետո էլ, մի հազար տարի հետո էլ իր անունը որ տան, ո՞նց են տալու։ Այ սրա համար է, ժողովուրդ ջան էս շարժումը կարևոր, որ Հայաստանը մնա հիմա, պահպանվի ու լինի մի 1000 տարի հետո էլ․ որ պատմության գրքերում գրվի՝ կար մի խմբակ, որ եկավ ու ամեն ինչ հանձնեց ու կային հարյուր հազարները, որ ի վերջո, վեր կացան ու ազատագրեցին երկիրը։ Երկիրը չարիքից ազատողները հերոս են դառնալու, անուն առ անուն։ Մասնակցենք կիրակի օրվա հանրահավաքին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan