Սահմանազատման արդյունքում 4 գյուղ վերադարձվել է Ադրբեջանին․ Մուստաֆաև

Դիտել նաև
Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ
«Ադրբեջանին ինչ պետք է ստանում է՝ առանց որևէ բան դիմացը տալու»․ Տաթևիկ Հայրապետյան
«Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
ՀՀ-ն պետք է հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին․ Հաջիև
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։ Մուստաֆաևը նաև ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։