«Մեր հանգուցյալ նախագահի համար կարևոր էին ՀՀ սահմանային խնդիրները»․ Խամենեին՝ Փաշինյանին

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1
Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա
«Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարությանը»․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի հրաժեշտի հանդիսավոր արարողությունից հետո Թեհրանում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է Mehr-ը։
Խամենեին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կշարունակվի Իրանի նախագահի ներկայիս պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի ղեկավարությամբ։
«Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրները կարևոր էին մեր հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի համար։ Այդ հարցերը պետք է կարգավորվեն։ Մենք պետք է կարողանանք ինքնուրույն ապահովել մեր շահերը»,- նշել է նա։