Փաշինյանը ժամանել է Իրան
![Փաշինյանը ժամանել է Իրան](/timthumb.php?src=/disc/22-05-24/6258d8734967d5e4ff1fcee7a5a372d6.jpg&w=450)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը:
Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: