Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան
24
Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ղրիմում սուգ է հայտարարված Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումներով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Ադրբեջանին Կոմիտասի փողոցում երկու արցախցիների ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Պատերազմ Արցախում
ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան «Բաքվում անցկացվելու է ֆուտբոլային մրցաշար՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից տեղահանվածների մասնակցությամբ»․ Վ․ Գեղամյան Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել «Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ վաղը չի ասի՝ մեզ Երևանն էլ բավարար էր». Տիգրան Աբրահամյան Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան Հանքավանում Փաշինյանը խոսել է Սրբազան շարժումից և ՔՊ-ի հերթական «հաղթանակից» Ղրիմում սուգ է հայտարարված Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհվածների Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին Դաղստանում 15 իրավապահ և մի քանի քաղաքացիական անձինք են սպանվել Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումներով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են Ադրբեջանին ԵՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանից կպահանջեն մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով (տեսանյութ) Ադրբեջանի հեռահար նպատակները․ քննարկում. Ստեփան Դանիելյան - Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս մի կարմիր գիծն էլ անցանք․ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվnղի հասանք․ Թևան Պողոսյան

Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ռուս  մեծահարուստ Խոդորկովսկին արդեն երկար տարիներ է, ինչ Արևմուտքում է գտնվում և քննադատում է այսօրվա ռուսական իշխանությունների քաղաքականությունը:  Նա աջակցում է տարբեր խմբերի, որոնք պայքարում են Մոսկվայի դեմ: Խոդորկովսկին նաև հայտնի է իր աջակցությամբ Ուկրաինային, որը, ըստ իրեն՝ «...պայքարում է ռուսական իմպերիալիզմի դեմ...»:

Սակայն օրեր առաջ, Խոդորկովսկին անսպասելիորեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ուկրաինան ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ բավարար աջակցություն չի ստանում Արևմուտքից:

Որպես հիմնավորում Խոդորկովսկին բերել է հետևյալ դրույթները.

Առաջինը

Ըստ Խոդորկովսկու՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն «պատերազմից առաջ» կազմում էր 160 միլիարդ դոլար, Ռուսաստանինը՝ 2,2 տրիլիոն դոլար, իսկ ԵՄ-ինը՝ 17 տրիլիոն դոլար: Ռուսաստանը  ներկայիս պատերազմի  վրա տարեկան ծախսում է 120 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 5,4%-ը։ Երկու տարվա պատերազմի համար Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը կազմել  է մոտ 88 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 0,25%-ը։  Ընդ որում, Ռուսաստանի համար զենքերը շատ ավելի էժան են՝ ռուսական 155 մմ արկն արժե 500 դոլար, իսկ եվրոպականը՝ 5000-ից 8000 դոլար։ Հետևաբար, պատերազմի ծախսերի հարաբերակցությունը 4-ին 1 է:

Երկրորդ

 Եթե պատերազմի սկզբում Ուկրաինայի և Ռուսաստանի բնակչության հարաբերակցությունը 3,5/1 էր, ապա ներկայումս այն 7/1 է: Այստեղ Խոդորկովսկին խոստովանում է, որ Ուկրաինայից   բնակչության  զանգվածային  արտագաղթ է տեղի ունեցել:

 Երրորդ

«Մատակարարումների և ուժերի նման հարաբերակցությամբ Ուկրաինան մինչև տարեվերջ կկորցնի Խարկովը։ Հաջորդի կեսերին՝ Օդեսան։ Ուժերի հարաբերակցությունը 2025 թվականի վերջին կդառնա 10-12/1, այսինքն, ավելի քան տաս անգամ:  Իսկ 26-ի սկզբին կամ կեսերին Ուկրաինան կշարունակի միայն պարտիզանական պատերազմը։ Լվովը ողջ կմնա, եթե այնտեղ մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը՝ ի դեմս Լեհաստանի։ Եվ սա՝  լավագույն սցենարի դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հերոսաբար դիմադրել՝ չնայած իրավիճակի անելանելիությանը։ Հակառակ դեպքում ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա»։

Չորրորդ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ համագործակցության համար արգելված  որևէ խնդիր չունի։ Իսկ դա նշանակում է, որ արևմտյա պատժամիջոցները լիարժեք չեն կարող աշխատել Մոսկվայի դեմ:

Վերջում Խոդորկովսկին վախեցնում է Արևմուտքին, որ եթե իր այս կանխատեսումները իրականություն դառնան, ապա Լեհաստանի սահմանին կկանգնեն համատեղ ռուս-ուկրաինական ուժերը: Քանի որ վիրավորված ուկրաինացիները այլևս չեն ների, որ Արևմուտքը այս չափ լկտի ձևով իրենց քցեց, իրենց համար այսպիսի դժվարին պահին:

Խոդորկովսկու այս մեսիջները ուղված էին արևմտյան առաջնորդներին, որպեսզի իրենք ավելի գործուն օգնություն ցուցաբերեն Ուկրաինային: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը. Խոդորկովսկու այս խոսքերը ոչ միանշանակ ընդունվեցին Ուկրաինայում, իսկ Արևմուտքում  արդարացան այն գործիչների մտքերը, որոնք կասկածում էին մինչ այսօր, որ հնարավոր կլինի Ուկրաինայի միջոցով «պատժել»  Պուտինին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմոտքում սկսում են հասկանալ, որ ուկրաինական հարթակով Մոսկվայի հետ հակադրվելուց եվրոպացիները չեն շահելու, եթե չասենք՝ հակառակը:

Իսկ այսօր կարող ենք արձանագրել հետևյալը,-

յս կոնֆլիկտը մեծ ողբերգություն դարձավ ուկրաինացիների համար: Այդ երկրից մոտ  10  մլն մարդ է հեռացել, ընդ որում, մեծ մասը՝ անվերադարձ:

-Արդեն զոհվել է մոտ կես միլիոն ուկրաինացի: Սակայն Զելենսկին իշխանության էր գալիս «երկարատև խաղաղություն բերելու համար»:

-Ուկրաինայի տնտեսությունը գրեթե ջախջախված վիճակում է:

-Այս կոնֆլիկտի պատճառով Եվրոպան զրկվեց էժան էներգառեսուրսներից, որից օգտվեցին այլ երկրներ (ԱՄՆ, արաբական երկրներ և այլն):

-Այս կոնֆլիկտի պատճառով աշխարհով մեկ առաջացավ մեծ քաղաքական և քաղաքակրթական պառակտում, այնպիսին, որ առաջացել էր 1945 թվականից հետո:

-Այս կոնֆլիկտից մեծ հարված ստացավ, ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը: Իսկ «ուկրաինազացիա» հասկացությունը  երրորդ աշխարհի երկրներում   սկսեց ընկալվել, որպես «Արևմուտքից ներկրված պատերազմի գործոն»:

Այդ իսկ պատճառով, դեռ երկրար ժամանակ,  երրորդ երկրները Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ,  կմտածեն, թե ինչպես պաշտպանվել արևմտյան ազդեցության գործակալական ցանցերի ստեղծումից:

Այսօր այն, ինչ իրականացնում է վրացական իշխանությունը, վարակիչ է դառնալու նաև մյուս երկրների համար: Հարևան Թուրքիան, օրինակ, նույն «գործակալների» մասին օրենքը ընդունելու է մոտ մեկ ամիս հետո:

Այս ամենը ևս մեկ անգամ պիտի քաղաքական և գաղափարական   մտորումների հիմք  դառնա   նաև մեր այն ուժերի համար, որոնք ծրագրեր են  կառուցում հետփաշինյանական Հայաստանի տեսլականի հետ կապված:

Ակնհայտ է, որ այն,  ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Ուկրաինայում և ողջ աշխարհում, հուշում է, որ մեզ սպասում են արմատական փոփոխություններ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan