Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
![Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին](/timthumb.php?src=/disc/25-04-24/ce59a642640830c64ed5f23355bf7af6.jpg&w=450)
Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում։
Ոստիկանները ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին։ Նշենք, որ այստեղ քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի, փակել են ճանապարհը։
Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։
Աղբյուր՝ News.am