Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Դիտել նաև
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
«Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան առանձին հանդիպում չի լինի»․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը
Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է, որն ահռելի պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի մեր համար դաշնակից Հայաստանի համար, բարեկամ հայ ժողովրդի, ՌԴ-ում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Այս մասին ճեպազրոյցում ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք միշտ այս ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու աղետը և աշխարհում առաջիններից մեկն ենք հայտարարել Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: ՌԴ բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ», - ասել է Զախարովան: