Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը

Քաղաքացիները՝ ի աջակցություն Տավուշի գյուղերի բնակիչների, փակել են Ապարան-Վանաձոր ճանապարհը՝ Ալագյազի հատվածում: Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը:
Նշենք, որ բացի այդ , այսօր քաղաքացիները փակել են նաև Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Երևան-Մեղրի ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Աղբյուր՝ News.am