Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛...
Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է. ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա. հարց է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Երբ ասում եմ, որ «պետք է» (չակերտները՝ Tert.am) փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք «պետք է» (չակերտները՝ Tert.am) փոխեն իրենց ազգային զինանշանը «Աղրիդաղ» (Արարատ-Tert.am) սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,- ասել է Ալիևը:
Աղբյուր՝ Tert.am