Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
20
Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Պատերազմ Արցախում
«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Հանձին Փաշինյանի՝ ունենք ադրբեջանական գործիչ Ռասուլզադե. Հրանտ Բագրատյան Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում Հաջորդ իշխանության հայտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը և Արցախից բռնագաղթին՝ էթնիկ զտմանը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Թատրոնի գլխավոր արարն է սկսվել` անմեղսունակ ձևանալու. Վահագն Մելիքյան Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Ավագանու նիստում կքննարկվի տրանսպորտի թանկացումը կասեցնելու «Մայր Հայաստան»-ի նախագիծը (տեսանյութ)

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ:
Ժողովրդի հետ խոսելու մասին:
Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձանց հետ էր: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan