«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի
30
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Պատերազմ Արցախում
«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին Փաշինյանին հիշեցրեցին տված խոստումը. Վիգեն Հակոբյան «Արթուր Չախոյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում»․ Վահե Եփրիկյան Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է. Թաթոյանը՝ Չախոյանի հետ կապված միջադեպի մասին Արթուր Չախոյանին տեղափոխեցին հիվանդանոց «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուր Չախոյանին կտանեն քննչական բաժին»․ Վահե Եփրիկյան Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված․ Սամվել Հակոբյան Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում. Արամ Վարդևանյան Գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել «Մայիսը նույնպես կլինի տեղումնառատ». Գագիկ Սուրենյան Չախոյանին ծեծի ենթարկած ՔՊ-ական թաղապետը աղմկոտ քրեական գործով է անցել. մանրամասներ Պահանջվում է քրեաիրավական գնահատական փաշինյանական թաղապետի ու նրա մանկլավիկների խուլիգանությանը, քաղաքապետ համարվողին՝ քաղաքական պատասխանատվություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Իրավապաշտպաններն ակնկալում են, որ հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Ինչ կատարվեց Մոսկվայում Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք» Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում Այս մարդիկ գիտե՛ն, որ արդեն գնում են, դրա համա՛ր գործ չեն անում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի

Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձին կանդրադառնանք: Բայց մի հատված ուղղակի չէր կարող անտարբեր թողնել, քանզի ամբողջությամբ բնորոշում է Փաշինյանի ու իր թիմի պաշտոնավարման ողջ ընթացքը: Ահավասիկ, «հոգեցնցում»-ախեղդ այդ տեքստում մասնավորաբար գրված է. «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:

Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ»: Այ, այս մոտեցմամբ էլ առաջնորդվում են առնվազն վեց տարի շարունակ: Դե, իհարկե, իրենց համար արցախցիների հայրենազրկումը հո դատավճիռ չէ: Նրանք էլ են «գտել այդ հայրենիքը»՝ ի դեմս Հայաստանի: Վաղը դատավճիռ չի լինելու տավուշցիների, ոսկեպարցիների, կիրանցեցիների հայրենազրկումը: Մյուս օրը դատավճիռ չի լինելու Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի մեր հայրենակիցների հայրենազրկումը: Ու այդպես, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Հա, ու կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի «գտած հայրենիքում» «կաթ ու մեղր է հոսում»:

Ի դեպ, կարող է նույն հաջողությամբ հայտարարել, որ հայրենազրկված միլիոնավոր հայերի համար ամերիկաներում, եվրոպաներում «կաթ ու մեղր է հոսում», ուրեմն նրանք էլ այնտե՞ղ են գտել իրենց «հայրենիքը»: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որքան որ դեռ թողել է Նիկոլ Փաշինյանը, ապա, այո, իր և իր քպականների համար, ինչ խոսք, «կաթումեղր» էլ է հոսում, շքեղ բնակարաններ, առանձնատներ, թանկ ավտոներ էլ են «հոսում»: Բայց՝ միայն իրենց համար: Իսկ նույն Փաշինյանի կողմից շարունակաբար կորստի մատնվող մեր հայրենիքում, նրա վարած «ստեղծագործ քաղաքականությունների» հետևանքով արդեն 4 տարի է, ինչ անդադար արյուն է հոսում, արցունք է հոսում, տարածքներն են հոսում, երկրի պաշտպանունակությունն է հոսում...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan