Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
8
#Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքական վերլուծաբան. Վենսն էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ Ավանում. ուղիղ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Պատերազմ Արցախում
#Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Հենց ունենանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն․ Վարուժան Գեղամյան Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Փաշինյանը հանցակցում է Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան Հայ ազգին հյուծելու համար ճանաչողական հիբրիդային պատերազմ են վարում նրա դեմ. Վազգեն Պետրոսյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով Խաղամոլության թռիչքային աճը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով Քաղաքացիները միանում են բոյկոտին. իշխանությունները վախեցած են (տեսանյութ) Մի դարձեք քաղաքային իշխանության օգտագործման գործիք. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ուղևորափոխադրման թվերի հետքերով (տեսանյութ) Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից

Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, այնուամենայնիվ, ուղերձով է հանդես եկել՝ մասամբ արդարացնելով իր սիրելի գործընկեր Էրդողանի ակնկալիքները: Չնայած կար ենթադրություն, որ Էրդողանի հայտարարություն-հրահանգից հետո, նրա հանձնարարությունները խոնարհ կատարող Փաշինյանը այդ ուղերձում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը չի արտաբերի, նա մի երկու տեղ նշում է՝ «Հայոց ցեղասպանություն», բայց ավելի շատ՝ «Մեծ եղեռն»:
Փաշինյանը 4 անգամ գործածել է «ցեղասպանություն» բառը, իսկ «եղեռն»-ը ամբողջ 11 անգամ: Մյուս, հաճախ կրկնված բառը «հոգեցնցում»-ն է:  
Ավելին, ոչ մի անգամ ուղերձում նշված չեն «Թուրքիա» կամ «թուրքական» բառերը, միայն սկզբում թեթևակի հիշատակում է «Օսմանյան կայսրություն»: Ոչ մի պահանջ, ոչ մի դատապարտում, ոչ մի գնահատական՝ նույն Թուրքիայի ու նրա «կրտսեր եղբայր» Ադրբեջանի կողմից նույն ցեղասպանական քաղաքականության արդի շարունակության ու դրսևորումների մասին:  
Փաշինյանն ասում է. «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»:
Փաշինյանի զբաղեցրած կառավարական «դաչաներում», հնարավոր է և «կաթ ու մեղր է հոսում»՝ ձկնկիթի, «քյալլա»-ների ու այլ ուտելեղենի միջակայքում: Բայց ինչ Փաշինյանը գրավել է Հայաստանի իշխանությունը, Հայաստանից միայն արյուն է հոսում ու մեր Հայրենիքի տարածքներն են արտահոսում
Արցախն ուրացած Փաշինյանի ուղերձի տեքստը.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
--
Լուսանկարում՝ 1916-ին Հալեպի հրապարակում թուրքերի կախաղան հանված հայ բժիշկներ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan