Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել
![Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել](/timthumb.php?src=/disc/23-04-24/e1cacd4ed22b488ecdccf930f2e4f792.jpg&w=450)
Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։
News.am-ի տեղեկություններով՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շուրջ 20 քաղաքացու հետ այս պահին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում են, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։
Քիչ առաջ ոստիկանության ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները, բիրտ ուժ կիրառելով բացել էին Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհն ու սկսել բերման ենթարկել քաղաքացիներին։
Աղբյուր՝ Yerevan.today